6000 տարի շարունակ ալոէի հյութն օգտագործվել է մի քանի առողջական խնդիրներ բուժելու նպատակով: Եգիպտացիներն այն կոչում էին «անմահության բույս», քանի որ այն կարողանում էր բուժել գրեթե յուրաքանչյուր հիվանդություն:
Ալոէ վերան հայտնի է իր օգտակար հականիշներով և օգտագործման արդյունքներով: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում աճեցնել ալոէ վերա, որպեսզի այն ձեռքի տակ լինի անհրաժեշտության դեպքում:
Այնուամենայնիվ, շատ կարևոր է իմանալ, որ ալոէի օգտագործումը չի սահմանափակվում, այն օգտակար է նաև ներքին օրգանների համար:
Շատ կարևոր է ալոէ վերայի հյութն ավելացնել մեր օրակարգին, քանի որ այն բազմաթիվ օգտակար հատկանիշներ ունի: Այս հյութը հրաշալի կերպով մաքրում է օրգանիզմը:
Հյութն ունի հակաբակտերիալ, հակավիրուսային և հակասնկային հատանիշներ, որոնք օգնում են իմունային համակարգին՝ մաքրել օրգանիզմը տոքսիններից:
Ալոէ վերայի օգտակար հատկանիշները
Ալոէ վերայի հյութը 70 օգտակար բաղադրիչների համադրություն է, ներառյալ՝
Էնզիմներ- ալոէ վերան հարուստ է էնզիմներով: Դրանցից շատերն օգնում են մարսողությանը՝ տարրալուծելով ճարպերն ու շաքարը: Ավելին, էնզիմներից մեկն օգնում է նվազեցնել բորբոքային պրոցեսները:
Հանքանյութեր- ալոէ վերան պարունակում է ավելի քան 20 հանքանյութեր, օրինակ՝ սոդա, երկաթ, ցինկ, քրոմ, կալիում, պղինձ, կալցիում, մագնեզիում, մանգան, սելեն և այլն:
Ցինկն, օրինակ,գործում է՝ որպես հզոր հակաօքսիդանտ՝ բարձրացնելով էնզիմների գործունեությունը, այսպիսով՝ դուրս բերում օրգանիզմից նյութափոխանակման արդյունքում կուտակված մնացորդները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը