Royal Caribbean Cruises ընկերությունը ներկայացրել է Celebrity Edge ճամփորդանավը՝ «գորգ-ինքնաթիռով (Magic Carpet)՝ շարժական հարթակով, որը տեղափոխվում է նավի տարբեր տախտակամածեր: Այս մասին գրել է Daily Mail-ը:
Փակ հարթակը կարող է օգտագործվել որպես ռեստորան հանրանավի տախտակամածերից մեկի վրա՝ նախատեսված 90 մարդու համար: Մյուս տախտակամածում «գորգ-ինքնաթիռը» վերածվում է հանգստի գոտու ջրավազանի կողքին:
Հարթակը նաև կարող է կատարել յուրատեսակ վերելակի դեր. այն իջեցնում են ջրի վրա, իսկ այնուհետև բարձրացնում նավ՝ ավելի փոքր նավերով հանրանավին մոտեցած ուղևորներով: Նավը նախատեսված է գրեթե երեք հազար ճանապարհորդների համար:
Այն կբազավորվի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում (Ֆլորիդա, ԱՄՆ): Celebrity Edge-ի առաջին ծովային ճանապարհորդությունը պլանավորված է 2018 թվականի դեկտեմբերի 16-ին: