Ինչ անել ճանապարհորդելիս ուղեբեռը կորցնելու դեպքում
Advertisement 1000 x 90

Ինչ անել ճանապարհորդելիս ուղեբեռը կորցնելու դեպքում

Ճանապարհորդության մեկնողներից և ոչ մեկը չի ցանկանա կորցնել իր ուղեբեռը, սակայն նման դեպքեր հաճախ են պատահում հատկապես խոշոր օդանավակայաններում: 2007-ին, օրինակ, ԱՄՆ-ի խոշորագույն ավիաընկերությունները 7 ուղեբեռ են կորցրել` ամեն 1000 ուղևորի հաշվարկով:

Թեև գործողությունների մեծ մասը կարգավորում է հենց ավիաընկերությունը, այս խորհուրդները կօգնեն չկորցնել ուղեբեռը կամ իմանալ ինչ անել նման պարագայում:

1. Լուսանկարեք ուղեբեռը նախքան հանձնելը: Ուղեբեռի ուշանալու կամ անհետանալու պարագայում լուսանկարով հեշտ կլինի նկարագրել այն:

2. Գրեք Ձեր անունը ուղեբեռի ներսում: Շատերն իրենց նույնականացման կտրոնն ամրացնում են ճամպրուկի դրսի հատվածին, սակայն կտրոնը նման պարագայում կարող է ընկնել: Ավելի ճիշտ է ներսում թողնել ձեր տվյալները:

3. Հեռացրեք նախորդ ուղևորություններից մնացած կտրոնները: Դրանք հաճախ շփոթմունք են առաջացնում:

4. Ոչինչ մի հանձնեք, ինչը ձեզ պետք է գալու ժամանելուն պես: Նոթբուքը, դեղերը, բանալին, զարդեղենը պետք է մնան ձեռքի ուղեբեռում:

Ի՞նչ անել, երբ ճամպրուկն անհետացել է: 

1. Անմիջապես տեղեկացրեք կորստի մասին: Երկարատև չվերթերից հետո, եթե այն չի բերվել, կարող եք չցանկանալ սպասել ուղեբեռը ստանալուն օդանավակայանում: Կամ եթե գործեր ունեք և պետք է շտապ մեկնեք, կարող եք կապ հաստատել ուղեբեռի համար պատասխանատու գործակալության հետ և պահանջել հետևել ուղեբեռի տեղ հասնելուն:

2. Որոշ դեպքերում ուղևորները հավելյալ գումար են վճարում ճամպրուկների համա, և դրանց ուշանալու կամ անհետանալու պարագայում կարող են ետ պահանջել գումարը:

3. Ավիաընկերության գրասենյակից կամ առցանց ավիատոմսեր ձեռք բերելուց անպայման ճշտեք ուղեբեռի ուշացման կամ կորստի դեպքում փոխհատուցման պայմանները:

armhotels.am