
Հետազոտողները գտել են Terror նավը, որը եղել է բրիտանացի բևեռախույզ Ջոն Ֆրանկլինի արշավախմբի կազմում, որը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսով փորձել է գտնել այսպես կոչված հյուսիս-արևմտյան անցումը:
Կորած արշավախումբը՝ կազմված Erebus և Terror նավերից, պետք է Արկտիկայով ճանապարհ գտներ Ատլանտյան օվկիանոսից դեպի Խաղաղ օվկիանոս: Ֆրանկլինը 128 նավաստիներից կազմված անձնակազմով Բրիտանիայից դուրս է եկել 1845 թվականին: Նրանցից վերջին նորությունները ստացվել են նույն թվականի օգոստոսին: Արշավախմբի հետագա ճակատագրն անհայտ է:
Արշավախմբի առաջատար Erebus նավի մասին հաղորդվել է 2014 թվականի սեպտեմբերին:
Կիրակի օրը Arctic Research Foundation-ի մասնագետները ոչ մեծ հեռակառավարվող սուզանավի օգնությամբ հասել են երկրորդ նավին, որը խորտակված է եղել արկտիկական ծովախորշերից մեկում:
Սըր Ջոն Ֆրանկլինի կորած արշավախմբին է նվիրված ամերիկացի գրող Դեն Սիմոնսի «Terror» վեպը, հայտնում է Guardian-ը: