Կանադայի Վինձորի համալսարանում արված հետազոտությունները ցույց են տվել, որ խատուտիկի արմատն արդյունավետ կերպով սպանում է քաղցկեղով վարակված բջիջները՝ չվնասելով օրգանիզմի առողջ բջիջները:
Գիտնականները պարզել են, որ խատուտիկի արմատն ունի ավելի հզոր ազդեցություն, քան քիմիաթերապիան, քանի որ ամբողջովին սպանում է քաղցկեղային բջիջները: Բացի այդ, այս արմատն ունի մի շարք այլ օգտակար հատկանիշներ. այն դրական է ազդում միզուղիների վրա, խթանում է լեղու արտազատումը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, մաքրում է լյարդն ու օգնում է ալերգիաների դեպքում:
Խատուտիկը հարուստ է մի շարք վիտամիններով և հանքանյութերով, դրանց թվում նաև՝ վիտամին C, երկաթ, կալցիում, կալիում, վիտամին B6, թիամին, ռիբոֆլավին, ֆոլաթթու և մագնեզիում:
Արդեն հայտնի է, որ խատուտիկը պարունակում է վիտամին C-ի անհրաժեշտ չափաքանակի 535%, և 110% օրական անհրաժեշտ վիտամին A-ի չափաքանակ:
72-ամյա Ջոն դի Կարլոն իր սեփական մաշկի վրա զգացել է խատուտիկի արդյունավետությունը: Այն բանից հետո, երբ 3 տարվա քիմիաթերապիան արդյունք չտվեց, տղամարդուն ուղարկեցին տուն՝ վերջին օրերն իր ընտանիքի հետ անցկացնելու համար: Այս ժամանակահատվածում Ջոնը սկսեց խատուտիկի արմատով թեյ խմել: Ընդամենը 4 ամսում տղամարդը կարողացավ հաղթահարել քաղցկեղը, ու այժմ հիվանդությունը գտնվում է ռեմիսիայի փուլում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
168.am