Նեխուրը՝ ամբողջ օրգանիզմի համար (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նեխուրը՝ ամբողջ օրգանիզմի համար

Որոշ մարդկանց կարծիքով՝ նեխուրը ոչ մի օգտակար հատկանիշ չունի: Իրականում, նեխուրը հարուստ է մի շարք սննդարար տարրերով, վիտամիններով և հակաօքսիդանտներով, որոնք առողջացնում են մեր օրգանիզմն ու թարմացնում են այն: Օրինակ, նեխուրի ամենօրյա օգտագործումը կարող է՝

  • Ամրացնել տեսողությունը
  • Թարմացնել աչքերի գույնը
  • Թարմացնել և երիտասարդացնել մաշկը

Նեխուրն ունի նաև հակաբորբոքային ազդեցություն և բարձրացնում է իմունիտետը: Իսկ նեխուրի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները պաշտպանում են խոցային հիվանդություններից, քրոնիկ հիվանդություններից, քաղցկեղից և արթրիտից:

Այս բանջարեղենը սնուցում է մեր բջիջները և կարգավորում է հոգեկան առողջությունը, օգնում է սթրեսային իրավիճակներում:

Ծանր օրվանից հետո այն օգնում է հանգստանալ և շուտ քնել:

Նեխուրն օգնում է շոգ եղանակին, քանի որ այն շատ ջուր է պարունակում, որն էլ սառեցնում է մեր օրգանիզմն ու պահպանում ջերմությունը:

Նեխուրի կանոնավոր օգտագործումն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, այսինքն՝ դրական է ազդում արյան, սրտի և անոթների վրա: Մաքրում է լյարդն ու մյուս օրգաները շլակներից:

Մանրամասները՝ տեսայնութում:

168.am