Աշխարհի լավագույն թանգարանները
Advertisement 1000 x 90

Աշխարհի լավագույն թանգարանները

TripAdvisor ծառայությունը կազմել է աշխարհի լավագույն թանգարանների վարկանիշը: Վարկանիշի առաջատար է դարձել ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գտնվող Մետրոպոլիտեն թանգարանը: Երկրորդ տեղը գրավել է Չիկագոյի գեղարվեստի ինստիտուտը, իսկ երրորդ տեղը՝ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը:

Ցուցակում տեղ են գրավել նաև Դ՛Օրսե թանգարանը (Ֆրանսիա), Մարդաբանության ազգային թանգարանը (Մեքսիկա), Ազգային թանգարանը և 9/11 հուշահամալիրը (ԱՄՆ), Պրադոյի ազգային թանգարանը (Իսպանիա), Բրիտանական թանգարանը (Մեծ Բրիտանիա):

Ընտրության ժամանակ ուշադրություն է դարձվել այցելուների կարծիքներին և երկրի ներսոււմ թանգարանների ունեցած վարկանիշին, հայտնում է politeka.net-ը: