Ե՞րբ և ինչպե՞ս խոսել երեխայի հետ ցեղասպանության մասին. ներկայացնում է մանկական հոգեբանը
Advertisement 1000 x 90

Ե՞րբ և ինչպե՞ս խոսել երեխայի հետ ցեղասպանության մասին. ներկայացնում է մանկական հոգեբանը

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը

Թեման բավական բարդ է և զգայուն։ Իսկ պե՞տք է, արդյոք, խոսել այդ մասին։ Եթե խոսել, ապա ի՞նչպատմել երեխային։ Բաներ, որոնք անգամ մեծահասակի գիտակցությունը դժվարանում էհասկանալ, ինչպե՞ս կարելի է երեխաներին ներկայացնել։ Անկախ այս հարցերից, յուրաքանչյուրն իրներսում ունի պատմության՝ իր ուրույն ընկալումը և իր սեփական վերաբերմունքը։

Բայց չկա որևէ հայ, որն անտարբեր լինի այս հարցի նկատմամբ։ Մարդիկ կան, ովքեր գտնում են,որ պետք է մոռանալ և նորովի սկսել ապրել, առանց զոհի հոգեբանության և ներքին դիրքորոշման,մյուսները կարծում են, որ պետք է արդարություն և փոխհատուցում պահանջել, վրեժխնդիր լինել, միմասն էլ ինքնաքննադատաբար են մոտենում խնդրին եւ մեղադրում հենց զոհերին՝ զոհաբերվելուհամար:

Բնականաբար, որևէ մեկը` մասնագետ լինի, թե պարզապես քաղաքացի, չի կարող խորհուրդ տալմյուսներին` որ դիրքորոշումն է ճիշտ այս պարագայում։ Այդ պատճառով ես կուզեի քննարկել այսմոտեցումներից յուրաքանչյուրի դեպքում երեխաներին տրամադրվող տեղեկություններիազդեցությունն ու հետևանքը երեխաների հոգեկան առողջության և խաղաղության վրա։

Եթե երեխային մեծացնում ենք այն գաղափարներով, որ պետք է վրեժխնդիր լինել, որ մեզ կոտորելեն, դաժանաբար ոչնչացրել և այլն, բնականաբար երեխան սկսում է մեծանալ կամ վրեժխնդրությանոգով, կամ զոհի հոգեվիճակով՝ կախված իր սեփական բնավորության և հոգեբանականառանձնահատկություններից։

Նրանք ովքեր համարում են, որ պետք է մոռանալ այդ ամենի մասին և սկսել նորովի ապրել, ամենիցհաճախ չեն կիսվում այս տեղեկություններով երեխաների հետ, փորձում են խուսափել այսթեմաներից, նյութերից, հաղորդումներից, և կարծես մոռացության են տալիս երևույթը։ Այսպարագայում, ամենայն հավանականությամբ, երեխայի մոտ օտարացման զգացում կառաջանապատմության այդ հատվածի նկատմամբ։

Նրանք, ովքեր գտնում են, որ մենք ինքներս ենք մեղավոր, որ ցեղասպանության ենք ենթարկվել,իրենց երեխաների ներսում կսերմանեն որոշակի թշնամանք և անհանդուրժողականությունսեփական ազգի նկատմամբ։ Հետևաբար դա կանդրադառնա ազգային ինքնագիտակցության վրա,կառաջացնի այնպիսի խնդիրներ ինքնորոշման և կայացման հարցերում, որոնք անձի համար ինքնիրեն չեն գիտակցվի և հետևաբար լուծման առումով բարդ կլինեն։

Այս մոտեցումներից ցանկացածի դեպքում, ամենայն հավանականությամբ, երեխայի մոտկառաջանան դժվարություններ, երբ հետագայում սկսի ձևավորել սեփական վերաբերմունքն ուաշխարհայացքը՝ սեփական ազգի պատմության այդ փուլի նկատմամբ։

Ցանկացած մոտեցման դեպքում պետքէ հիշել երեխայի տարիքային զարգացման մի քանի առանձնահատկությունների մասին։ Մահվանմասին պատկերացումները մոտենում են մեծահասակների պատկերացումներին 5-7 տարեկանում։Այս տարիքում են երեխաները գիտակցում մահվան անդառնալիությունը։  Մահվան մասինտեղեկություններն աստիճանաբար են ընդունվում երեխայի գիտակցության կողմից, և դեռժամանակ է պահանջվում՝ նաև հասկանալու և գիտակցելու, որ լինում են նաև բռնի մահեր, մարդկային դաժանության և ագրեսիայի տարբեր ծայրահեղ դրսևրումներ։

Այնուամենայնիվ ծնողներին հաճախ հուզում է պարզ գործնական մի հարց՝ ինչպե՞ս երեխայիններկայացնել ապրիլի 24-ի երթի իմաստը, ծաղիկներ տանելու և զոհերի հիշատակը պատվելու մերսովորույթը։ Չէ՞ որ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ ընտանիքներով, մեծից փոքր միասին։ Այսդեպքում բնականաբար երեխայի տարիքը հաշվի առնելով՝ կարելի է պատմել, որ պատերազմ էեղել, որի արդյունքում շատ հայեր, մեր տատիկներն ու պապիկները մահացել են, մենք էլ հիմագնում ենք, նրանց գերազմաններին ծաղիկներ ենք դնում՝ ցույց տալու համար, որ հիշում ենք իրենց։Երբ երեխաները կսկսեն հասկանալ տեռորիզմ, ցեղասպանություն և այլ նմանատիպ բառերիիմաստը, այդ ժամանակ էլ կարիք կլինի խոսել այս մասին իրական տեղեկություններով։

Մինչև դեռահասության տարիքը՝ այսինքն միջին դպրոցական տարիքը, երբ երեխաներն սկսում ենուսումնասիրել պատմություն, այնքան էլ ունակ չեն ընկալելու նման բարդության հարցեր։Նմանատիպ թեմաների շուրջ վաղաժամ զրույցները կարող են ավելորդ վախեր և տագնապառաջացնել երեխայի ներսում։ Երբեմն հայկական ավանդական դաստիարակության մեջ կարևորբաղադրիչ է տղաներին կռվելու, պայքարելու և ագրեսիվ լինելու հորդորները։ Արդյունքում՝ այդագրեսիայից տուժում են հենց իրենք՝ տղաները,  նրանց առողջությունը, շատ դեպքերումանձնական կյանքը։

Ուժեղ, համարձակ և ինքն իրեն պաշտպանելու ունակությունն ամենևին կապ չունի ագրեսիայի հետ,և ուժեղ լինելու համար ագրեսիվ լինել պետք չէ։ Նույնիսկ հակառակը, ուժը բացառում է ագրեսիայիառկայությունը։ Անկախ ամենից պետք է հիշել, որ ցանկացած դիրքորոշում՝  ազգության, անվան,կրոնի և ինքնագիտակցությանը վերաբերող այլ հարցի նկատմամբ, ձևավորում է մարդուվերաբերմունքն իր անձի նկատմամբ։ Հետևաբար երեխաներին որևէ բան իր, իր ազգի, իրպատմության մասին պատմելիս պետք է առաջնորդվել միայն երեխայի ներսում դրականինքնագնահատական սերմանելու և ձևավորելու սկզբունքով։  Հիշեք՝ միայն սեփական անձինկատմամբ ներքին վստահություն ուենցողները կարող են հաղթանակող լինել:

impoqrik.am