Ալերգիա տղամարդու նկատմամբ
Advertisement 1000 x 90

Ալերգիա տղամարդու նկատմամբ

Մեր օրերում նոր ալերգենի բացահայտումը դարձել է սովորական երևույթ: Ընդ որում, լինում են բացահայտումներ, որոնք զարմացնում են նույնիսկ գիտնականներին, օրինակ՝ այսպես կոչված սերմնահեղուկից ալերգիայի երևույթը:

Իսկ այժմ մի տարածված արտահայտություն՝ «ես ալերգիա ունեմ իրենից», որի տակ թաքնված է բժշկական հիմնավորումը: Հաստատված է, որ սերմնահեղուկը՝ հայտնվելով հեշտոցում կարող է զուգընկերուհու մոտ առաջացնել ալերգիկ ռեակցիա:

«Սերմնահեղուկից» ալերգիայի դրսևորման առաջին դեպքերը գրանցվել են 50-ական թվականների վերջին: Այդ տարիներին՝ համեմատաբար լավ էկոլոգիայի պայմաններում, դրանք դիտվում էին որպես յուրահատուկ բացառություն:

Վերջերս սերմնահեղուկից ալերգիայի դեպքերն ավելի հաճախակի են դարձել: Գիտնականները դա բացատրում են ընդհանուր առմամբ ալերգիկ հիվանդությունների թվի մեծացմամբ, ինչպես նաև բժիշկ-ալերգոլոգների որակավորման բարձրացմամբ:

Ի՞նչ է տեղի ունենում

Սերմնահեղուկից ալերգիայի հիմնական ախտանշաններն են՝

ասթմատիկ նոպա

Տենդ

մաշկային ռեակցիա

փսխում

լուծ

այտուցվածություն

գիտակցության կորուստ

նույնիսկ գլխուղեղի արյան շրջանառության խանգարում

Սերմնահեղուկից ալերգիան կարող է դրսևորվել նաև տեղային ռեակցիաներով՝ այրոցով և քորով: Որոշ մասնագետներ գտնում են, որ սերմնահեղուկից ալերգիա կարող է դրսևորվել նաև համասեռամոլների շրջանում, սակայն գիտնականները չունեն տվյալներ այն մասին, թե ինչպես է դա դրսևորվում տղամարդու մոտ:

Ախտորոշում

Ըստ ԱՄՆ-ի Ցինցինատի համալսարանի գիտնական Ջոնսոն Բերստեյնի տվյալների, տարատեսակ ալերգիաներ ունեցող 1000 կանանցից ամեն ութերորդը տառապում է տվյալ ալերգիայի տարատեսակով: Իսկ կանադացի ալերգոլոգների տվյալներով, պատկերն ավելի ցավալի է՝ սեռական օրգանների շրջանում ցավային զգացողություններ ունեցող կանանցից ամեն երրորդն ունի ալերգիկ ռեակցիա իր զուգընկերոջ սերմնահեղուկից: Այս տվյալները թույլ են տալիս խոսել այն մասին, որ սերմնահեղուկից ալերգիան շատ ավելի է տարածված, քան մինչ այժմ թվում էր:

Սերմնահեղուկից ալերգիկ ռեակցիան բնականաբար անդրադառնում է զուգընկերների սեռական կյանքի որակի վրա:

Այն կանայք, ովքեր զուգընկերոջը կորցնելու վախից՝ թաքցնում են ալերգիկ դրսևորումները, կամ ում մոտ ալերգիկ ռեակցիան թույլ է արտահայտված, վտանգված են հետագայում ձեռք բերել բավականին լուրջ հիվանդություններ: Բացի այդ, նույնիսկ, եթե կանանց մոտ տղամարդու սերմնահեղուկից ալերգիկ դրսևորումները շատ թույլ են արտահայտվում, ալերգիայի հիմքում ընկած իմունային պրոցեսները կարող է հանգեցնել անպտղության: Այդ դեպքում հղիությունը հնարավոր է միայն արհեստական բեղմնավորման միջոցով, այսինքն դոնորի սերմնահեղուկի ներմուծումով:

Բուժում

Բուժման համար առաջին հերթին պետք է բացառել ալերգենները, այսինքն՝ դադարեցնել ինտիմ հարաբերությունը համապատասխան «գրգռիչի» հետ: Ամերիկացի գիտնականները նույնիսկ առաջարկում են մինչ ամուսնանալը ստուգել ալերգիայի առկայությունը զուգընկերոջ նկատմամբ: Հիմնավոր բուժման համար օգտագործվում են նույն միջոցները, որոնք լայնամասշտաբ կիրառություն ունեն այս հիվանդության այլ տեսակների դեպքում: Պահպանակի օգտագործումը թույլ կտա խուսափել սերմնահեղուկի նկատմամբ ալերգիայից:

doctors.am