Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
Դեռահասության տարիքը ծնողների համար ամենադժվար շրջանն է` երեխայի դաստիարակության,ծնողական ներքին անհանգստության ու վախերի իմաստով:
Այս շրջանում նրանք չեն հասկանում՝ ինչ է կատարվում իրենց հետ: Փոքր բանից նեղվում են,արտասվում, զայրանում, կոպտում ծնողներին, չեն ուզում երբեմն շփվել ընկերների հետ կամ չափիցավելի երկար են զրուցում հեռախոսով, սիրահարվում են, հուսահատվում, երբեմն վտանգավորքայլերի դիմում… Երբ փորձում են գտնել իրենց հարցերի պատասխանները, երբեմն խճճվում ենինֆորմացիայի մեջ, որով այսօր հագեցած է մեր միջավայրը (համացանց, ամսագրեր,գրականություն, հեռուստատեսություն, ռադիո և այլն):
Ծնողներն իրենց երեխաներին չափազանց շատ են սիրում, միևնույն ժամանակ նրանք կարող ենչհասկանալ ու անտեսել նրանց, խիստ կամ կոպիտ լինել: Դա և´ երեխաներին, և´ ծնողներինհատուկ բան է: Երբեմն այդ կոնֆլիկտներն առաջանում են նրանից, որ մեծահասակների համարորոշ հարցեր այդքան էլ հեշտ չէ քննարկել դեռահասների հետ, ոչ էլ դեռահասներին՝մեծահասակների հետ:
Դեռահասներին ազատություն է պետք: Որքան էլվտանգավոր է թվում այս միտքը, միևնույն է,նրանք կարիք ունեն մի փոքր ավելի ինքնուրույն լինելու, քան նախկինում: Եթե չեք ուզում, որ ձերերեխան հեշտությամբ ընկնի ազդեցությունների տակ, սովորեցրեք նրան ինքնուրույն մտածել ևորոշումներ կայացնել: Հիշե՛ք՝ գերխնամված, չափազանց ենթարկվող երեխաներն առավել հակվածեն ենթարկվելու ուրիշներին, դժվարանում են իրենց տեսակետները հայտնել և պնդել, չենհավատում սեփական ուժերին և առավել ենթարկվող են լինում շրջապատի մարդկանց: Հետևաբար, բացի լուռ ենթարկվելուց, սովորեցրեք ձեր երեխաներին նաև պայքարել և պնդելսեփական տեսակետը, հակառակը համոզել ձեզ և ուրիշներին:
Դեռահասներն աջակցության կարիք ունեն: Երեխային երբեք այնքան անհրաժեշտ չէ ծնողներիհարգանքն ու վստահությունն իր անձի նկատմամբ, որքան այս տարիքում: Նրանք ուզում են զգալ,որ իրենց թիկունքում ուժեղ և սիրող ծնողներ են:
Դեռահասներն իսկապես խորը ապրումներ են ունենում այնպիսի իրավիճակներից ու դեպքերից,որոնք մեծահասակներին մանրուք են թվում: Նույնիսկ այդ դեպքերում, երբ դեպքն իսկապեսուշադրության արժանի չէ, նրանք հասկացված լինելու կարիք ունեն: Պետք չէ ասել, որ դա մանրուքէ:
Դեռահասներն, այնուամենայնիվ, հետաքրքրվելու են սեռական հարաբերություններով և սեռինվերաբերող հարցերով, և սա բնական է: Հակառակ երևույթը` անտարբերությունը, ավելի պիտիանհանգստացնի մեզ` մեծահասակներիս:
Սեքսի և սեռի մասին խոսելը, պատշաճ տեղեկատվություն տրամադրելն օգնում է դեռահասինավելի հանգիստ վերաբերել դրան, տարբերել ճիշտն ու սխալը, զգուշանալ վտանգներից: Դա չիխթանում երեխաների ավելորդ հետաքրքրությունը, հակառակը` պատասխաններ է տալիս նրանցներսում ծագած բնական և օրինաչափ հարցերին:
Ինչպես և ձեզ, նրանց ևս դժվար է «ներողություն» ասել: Բայց նրանք միշտ զղջում են իրենցարարքների համար, մեղքի ծանր զգացում են ունենում, հաճախ հասկանում են ավելին, քան թվումէ: Փորձե՛ք լինել ներողամիտ:
Եթե դեռահասն ասում է, որ դուք իրեն չեք սիրում կամ նա այլևս չի ուզում ապրել, ամենայնհավանականությամբ նա այդ պահին այդպես է զգում: Ուղղակի դեռահասներն արագ փոփոխվողտրամադրություն ունեն և հաջորդ պահին կարող են այլ կերպ մտածել: Այնուամենայնիվ, չի կարելիանտեսել դեռահասների նման հայտարարությունները. այս տարիքն ամենառիսկայինն էինքնասպանության և նման վտանգավոր դրսևորումների առումով: Պետք է հիշել, որինքնասպանության որոշում դեռահասները կարող են կայացնել և՛ անմիջապես որևէ դեպքիազդեցության տակ, և՛ երկարատև ապրումների ու հաջորդական դեպքերի արդյունքում: Ցանկացածդեպքում ծնողները կարող են նկատել այդ նախանշանները՝երեխայի նկատմամբ ուշադիր ևնրբանկատ լինելով: Նման քայլի դիմում են ցածր ինքնագնահատականի, դպրոցում կամ տանըճնշումների ենթարկվելու, բռնության, ծաղրի, հալածանքի, արտաքին տեսքիանհամապատասխանության (սոցիալական, մշակութային, ֆիզիկական) հետևանքով: Ցանկացածդեպքում, դեռահասի վարքագծում ակնհայտ բացասական փոփոխություններ նկատելիս, պետք էդիմել մասնագետների օգնությանը: Բայց նման խնդիրներից խուսափելու լավագույն միջոցըերեխայի հետ մտերմություն ու ընկերական հարաբերություններ պահպանելն է: Այս դեպքում,դեռահասն անգամ վատ արարքը չի թաքցնում ծնողից՝ նրան թույլ տալով որոշակիվերահսկողություն պահպանել: