Միզաքարային հիվանդության կանխարգելումը
Advertisement 1000 x 90

Միզաքարային հիվանդության կանխարգելումը

Նորմայում մեզը հագեցած է որոշակի նյութերով և աղերով: Միաժամանակ մեզում առկա են մի շարք գործոններ, որոնք կանխում են այդ աղերի նստվածքը: Հիմնական գործոններն են` մեզի անընդհատ հոսքը, նրա մեջ ընկճող իոնների (ցիտրատ, մագնեզիում) և միզային սպիտակուցների (Թամ Հորսֆոլի սպիտակուց, պրոթրոմբինի ֆրագմենտ1) առկայությունը: Սովորաբար քարերն առաջանում են էպիթելիալ բջիջների և էրիթրոցիտների մակերեսին, որից հետո տեղի է ունենում նրանց ագրեգացիան: Միզային կանգն ու բորբոքումները նպաստում են մեզի գերհագեցմանը այդ աղերով ու նյութերով, հետևաբար միզաքարային հիվանդության առաջացմանը:

Քարերի առաջացմանը նպաստող գործոններն են.-

  • Քիչ քանակի հեղուկի ընդունումը
  • Միզուղիների անոմալիաները
  • Օտար մարմինները
  • Վահանագեղձի հիվանդությունները (հիպերթիրիոզ ու հիպերկալցիէմիա)
  • Միզաթթվի բարձր քանակը
  • Երիկամի խողովակների ախտահարումները
  • Աղի, շաքարի, կենդանական ճարպի, օքսալատների մեծ քանակի ընդունումը:

Քանի որ միզաքարային հիվանդությունը ի հայտ է գալիս հատկապես ամռանը, հետևաբար կանխարգելաման համար հարկավոր է ուշադրություն դարձնել այս հիվանդության պատճառներին:

Որպես ամենապարզ կանխարգելիչ միջոց խորհուրդ է տրվում  խմել այնքան ջուր, որ օրվա մեզի քանակը կազմի մոտ 2.5 լիտր: Այսինքն մոտ 3-4 լիտր հեղուկի ընդունումը պարտադիր է:

urolog.am