Լեռներում գտնվող իտալական գյուղում բնակվելու համար 2 000 եվրո են խոստանում
Advertisement 1000 x 90

Լեռներում գտնվող իտալական գյուղում բնակվելու համար 2 000 եվրո են խոստանում

Իտալիայի լեռներում գտնվող Բորմիդա գյուղի գյուղապետը խոստացել է 2 000 եվրո վճարել նրանց, ովքեր կցանկանան ապրել Բորմիդայում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Եթե ցանկանում եք տուն վարձել այն կարժենա ամիսը 50 եվրո: Այս քայլով գյուղապետը փորձում է փրկել գյուղը դատարկվելուց: Այժմ Բորմիդայում ապրում է 394 մարդ: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 420 մետր բարձրության վրա: Մաքուր օդը երաշխավորված է: Օդոնե Ջուզեպեն՝ գյուղապետը, ասում է, որ կյանքը գյուղում շատ պարզ է, բնական: Էկոլոգիապես մաքուր սնունդը նույնպես երաշխավորված է: Սոցցանցերի օգտատերերից շատերը պատրաստ են հրաժարվել 2 000 եվրոյից, միայն թե ապրեն Բորմիդայում:

moya-planeta.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը