Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգչուհի Սիլվա Հակոբյանն ամուսնացել է։ Նա և Նորայր Մանուկյանը հունիսի 10–ին միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել Էջմիածնի սուրբ Հռիփսիմե եկեղեցում, փոխանակվել ամուսնական մատանիներով և խոստացել հավերժ սիրել իրար։
Հարսանիքի մասին տպավորություններով և լուսանկարներով Սիլվան առաջինը կիսվել էր Tert.am Life–ի հետ։
«Անհավատալի է այն, ինչ հիմա զգում եմ։ Շատ հուզված եմ, միաժամանակ, մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ կյանքումս նոր փուլ է սկսվում։ Հուսով եմ` ընտանեկան կյանքում էլ երջանկությունը միշտ կուղեկցի ինձ ու Նորոյին»,– պսակի արարողությունից հետո հուզված ասել էր նա։