Սա Հայաստանն է. հայկական Վենետիկը` Սևանի լեռներում. Sputnik Արմենիա
Advertisement 1000 x 90

Սա Հայաստանն է. հայկական Վենետիկը` Սևանի լեռներում. Sputnik Արմենիա

Սևանի ափամերձ գոտում կան լճախորշեր, որոնք գոյացել են շքեղ ամառանոցների և քոթեջների տարածքում։ Ցանկության դեպում առանձնատների սեփականատերերը կարող են ձուկ որսալ հենց տան մուտքից կամ պատշգամբից։ Այստեղ պատուհաններում կարելի է էլեկտրական լույս տեսնել, բայց անջատիչը սեղմելու համար տերերը, վենետիկցի թիավարների պես, ստիպված են թիավարել և տուն հասնել նավակով։

Ամառանոց տանող ճանապարհն անտառով է անցնում։ Խորհրդային իշխանության մայրամուտին Հայաստանի ղեկավարությունը որոշեց Սևանի մակարդակը մասամբ վերականգնել։ Ափամերձ տարածքում բնակավայրերի կառուցման արգելք սահմանվեց։ Տները չէր կարելի կառուցել որոշակի հատվածից ցածր տեղերում, որպեսի ջրհեղեղի գոտում չհայտնվեն։ Սակայն ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած անցումային ժամանակաշրջանում Սևանի ափերին «տարերային» շինարարություն մեկնարկեց, իսկ բնությունը ժամանակի ընթացքում սկսեց վերադարձնել այն, ինչը մարդը խլել էր նրանից։

Սևանի գողտրիկ անկյուններից է նաև բուսաբանական այգին, որը գտնվում է ծովի մակարդակից երկու հազար մետր բարձրության վրա։ Այգին ավելի շատ ռուսական տայգա է հիշեցնում։ Հայաստանի զով լեռներում տեղ են գտել ծառատեսակներ, որոնք աճում են աշխարհի բոլոր մայրցամաքներում։ Այգին հիմնել է Տիգրան Չուբարյանը Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո։ Նա երկար տարիներ ապրել է գետնափոր տանը։ Նախագծի հեղինակները ցույց են տալիս, թե այգին ինչ տեսք ունի այսօր։

Sputnik Արմենիա

Լուսանկարը՝ Լուսին Դավթյանի