Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը Յուլիաննան Պարակշիևան առաջին անգամ իր համար բացահայտել է տարիներ առաջ։ Այդժամանակահատվածը նրա կյանքում լուրջ մարտահրավերներով լի մի փուլ է եղել, և«Նարեկը» անկմեկնելի հրաշքով փրկել է նրան՝ դուրս հանելով անլուծելի թվացող լուրջխնդիրներից։
Ըստ Յուլիաննայի՝արդեն տարիներ անց, ապրելով և աշխատելով Մոսկվայում, իրհամար բացահայտված հրաշքով կիսվելու և այն տարածելու ցանկություն է ունեցել,սակայն ցանկացած մեծ աշխատանք պահանջումէ նույնքան մեծ նվիրում և առաջ էբերում դժվարություններ, որոնք ամենօրյա փորձություններ են ենթադրում։ ՅուլիաննաՊարակշիևան այսամենի մասին պատմելէ Asekose.am-ին։
Նարեկացու միջոցով հրաշքներ տեղի ունեցան
Իմ կյանքի բարդագույն փուլն էի ապրում, երբ խնդիրներիս լուծման հարցում անզոր էինդարձել մարդիկ, անիմաստ և անօգուտ էին մարդկային սփոփանքն ու կարեկցանքը։ Այդժամանակ էր, որ Նարեկացու միջոցով հրաշքներ տեղի ունեցան։ «Մատյանողբերգությանը» կենսատու դեր ունեցավ իմ կյանքում, անմեկնելիորեն օգնեց ինձ։Պատահածից հետո սկսեցի մտածել, թե ինչպես կարելի է մարդկանց պատմել այդամենի մասին։ Ուզում էի, որ նրանք էլ ինձպես «բացեն» հրաշագործ Նարեկը, որը եսինքս տարիներ առաջ ընկալում էի ուղղակի իբրև կարևոր մի գիրք, որը մենք էլ շատ հայընտանիքների նման ունեինք մեր տանը, սակայն բովանդակության, առավել ևսհրաշագործ էության մասին չունեինք գաղափար։ Միաժամանակ պետք է խոստովանեմ,որ չէի ուզում, որ մարդիկ Նարեկացի կարդան միայն այն ժամանակ, երբ վատառողջ ենկամ ունեն այլ խնդիրներ, քանի որ Նարեկն առավել է իր հանճարեղության ևհրաշագործության մեջ, դուրս է գալիս զուտ ֆիզիկական և հոգեկան խնդիրների լուծմանշրջանակներից։
Ինձ ասացին` «Դու խենթ ես»
Սկզբում այս ամենը նախագիծ անվանելն էլ էր սխալ, պարզապես բացահայտածսհնարավորինս շատ մարդկանց շրջանում տարածելու ցանկություն ունեի, ևկարծումէի,որ դա պետք է անել ժամանակակից, մարդկանց համար այս պահին առավել հասանելիտարբերակներով։ Նշեմ, որ Երևանում սովորելեմ Հայաստանի ազգայինպոլիտեխնիկական համալսարանում, սակայն արդեն Մոսկվայում պրոդյուսերականկուրսերի եմ հաճախել և ստացել համապատասխան որակավորում։ Հենց այդընթացքում էլ հետզհետե ձևավորվել է Նարեկացու հետ կապված մտախղացումս։Մտածում էի, որ պետք է ցուցահանդես կազմակերպել, սակայն չգիտեի, թե արվեստիինչ գործեր պետք է ընդգրկեմ։ Նարեկացին գրելէ. «Նիրհում եմ՝մինչ դեռ արթունեմ,Թմրում եմ՝մինչդեռ զգաստ եմ երևում»։ Բնական է, որ յուրաքանչյուր ոք կարող էյուրովի ընկալել և վերարտադրել այդ գաղափարը։ Այդպիսով ինձ մոտ միտք առաջացավ վիզուալացնել Նարեկի գաղափարախոսությունը։ Պատկերացնում էի, որօրինակ, ցուցահանդեսում պետք է ներկայացվեն լուսանկարներ, որոնցում մարդկանցվրա պատկերված կլինեն Նարեկից ոգեշնչված նկարներ։ Այդ նկարները հիմք կծառայենֆոտոնախագծին, ապա՝ֆոտոցուցահանդեսին։ Դիմեցի Երևանում բնակվող իմարվեստագետ ընկերներին, սակայն իրենք ասացին, որ ես խենթ եմ։ Որոշեցիգաղափաներովս կիսվել նաև ռուս ընկերներիս հետ։
«Մատյան ողբերգության» գիրքը հիացրեց ռուս ընկեներիս
Շատ տաղանդավոր, հիանալի ռուս ընկերներ ունեմ, դիմեցի նրանցից երկուսին՝լուսանկարչուհի Մարիա Անդրեևային և նկարչուհի Լիզա Տուլչինսկայային։ Նրանք ինձասացին, որ նախևառաջ պետք է կարդան «Մատյանողբերգության»-ը։ Մոտ մեկ ամիսանց հանդիպեցինք և նրանք պատմեցին, թե որքան հիացած են գրքով, որքանոգեշնչված։ Ասացին, որ զարմացած են, թեինչու մինչ այդ գաղափար չեն ունեցել Նարեկիմասին, չէ որ այն ոչ միայն հայի, այլ առհասարակ համամարդկային արժեք է ևարվեստի գլուխգործոց։ Աղջիկներն ասացին նաև, որ գիրքը չափազանց բազմաշերտ է,այդ պատճառով էլ, գտնում են, որ պարզապես ֆոտոցուցահանդեսը բավարար միջոցչէին՝ Նարեկը ժամանակակից միջոցներով տարածելու մտահաղացումն իրագործելուհամար։ Ասացին նաև, որ մեզ պրոֆեսիոնալ կազմակերիչ և գաղափարակից թիմ էանհրաժեշտ։ Այդպիսով, երկար փնտրտուքներից հետո, վերջապես գտանք Լյուդմիլային,ով հանձն առավ օգնել մեզ կազմակերչական հարցերում։ Այդպեսէլ սկսեցինք մշակելմեր «Նարեկացի» արտ-նախագծի կոնցեպցիան։ Լյուդմիլան, ով ազգությամբ նույնպեսռուս է, սկսեց ևս խորությամբ ուսումնասիրել Նարեկը։ Բացի այդ` պարբերաբարհանդիպումներ էինք կազմակերպում, որոնց ժամանակ ամուսինս, ով մեծ հայրենասեր էև հայոց պատմության և մշակույթի մեծ գիտակ, նրանց պատմումէր Հայաստանի, դրամշակույթի, պատմության, առհասարակ, «հայի»մասին։
Վերադառնամ տեսագրություններին
Մեր տեսանյութերին, որոնք նկարահանվել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլՀայաստանում, ի ուրախություն մեզ, մեծ պատրաստակամությամբ և սիրովհամաձայնեցին մասնակցել նաև հայտնի դեմքեր։ Նրանց շարքում են դերասանուհի Յուլիա Ֆինկը, լուրերի մեկնաբան Արտյոմ Կարապետյանը, հաղորդավարուհի ՍիմաԲաղդասարյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանը, ջազ-երաժիշտ Միշա Ամիրյանըմոդել Աննա Դեմիրխանյանը և այլք։
Եթե փորձեմ ամփոփել (չնայած, որ դեռ շատ հետաքրքիր բան մնաց պատմելու), ապանշեմ, որ այս աշնանն արդեն կունենանք մեր պաշտոնական կայքը, կներկայացնենքպատրաստված տեսանյութերը։ Շուտով նաև կվերահրատարակենք«Մատյանողբերգության» գիրքը ռուսերենով, որի մի մասը կնվիրաբերենք Մոսկվայիհայկական եկեղեցուն, իսկ մյուսը՝ Մատենադարանին։ Վերահրատարակումըկիրականացվի 1000 օրինակով։ Գրքի շնորհանդեսը կանցկացնենք և՛Հայաստանում,և՛Ռուսաստանում։ Այնուհետև կսկսենք պատրաստվել արդեն մյուս տարի կայանալիքբուն ցուցահանդեսին։ Նշեմ, որ մեր ստանձնած աշխատանքը պահանջում է մեծպատասխանատվություն և նվիրում, ինչն իմ թիմի բոլոր մասնակիցները, ՓառքԱստծո,ցուցաբերում են լիարժեք, այս նախագծի իրագործմանյուրաքանչյուր օրվա ընթացքում։
Ամբողջությամբ՝ asekose.am