Steptohealth.ru-ն գրում է, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելը մեծապես կախված է նաև լյարդից։ Եթե այն նորմալ չի աշխատում, ճարպերը արզապես չեն յուրացվում և օրգանիզմից դուրս չեն բերվում։ Բացի այդ՝ դանդաղում է նյութափոխանակությունը, ինչը հանգեցնում է օրգանիզմում տոքսինների կուտակման։ Լյարդի նորմալ աշխատանքն ապահովելու համար հարկավոր է հետևել սննդակարգին և առողջ ապրելակերպ վարել։
- Մի կտոր սխտոր՝ նախաճաշին։ Սա կանխարգելիչ միջոց է տարբեր խնդիրների դեմ։ Տհաճ հոտից խուսափելու համար կարող եք դրանից հետո անանուխի տերև ծամել։ Սխտորը պարունակում է մի խումբ ակտիվ նյութեր, որոնք լյարդին կօգնեն վերականգնվել և մաքրվել։
- Օրվա ընթացքում մեկ գրեյպֆրուտ կերեք։ Սա հրաշալի մթերք է՝ լյարդի առողջության պահպանման համար։ Գրեյպֆրուտը մեծ քանակով վիտամին C և հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք նպաստում են լյարդի մաքրմանը։ Գերադասելի է առավոտյան գրեյպֆրուտի՝ թարմ պատրաստված հյութ խմել։ Դա բարենպաստ ազդեցություն կունենա ինչպես իմունային, այնպես էլ նյութափոխանակության համակարգի, ամբողջ օրգանիզմի վրա, թարմության զգացում կհաղորդի։
- Սուրճ կամ կանաչ թեյ։ Սրանք ևս կարող եք օգտագործել նախաճաշի ընթացքում։ Ռաֆինացված շաքարի փոխարեն՝ մեղր օգտագործեք։ Երկու ըմպելիքներն էլ հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք օգտակար են լյարդի համար։ Միայն հիշեք, որ սրանք կարող են օգտակար լինել չափի մեջ օգտագործելու դեպքում։
- Ավոկադո։ Ավոկադոն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք օգտակար են սրտին, նպաստում են միացության ձևավորմանը, որն օգնում է քայքայել ճարպերն ու տոքսինները։
- Հնդկաձավար։ Հնդկաձավարը կօգնի կարգավորել ճարպերի նյութափոխանակությունը։ Այն պաշտպանում է լյարդը և նպաստում որոշակի հորմոնների արտադրությանը։ Այն օգնում է նաև օրգանիզմը մաքրել տոսքիններից և գլյուկոզայից։ Այն ամենասննդարար մթերքներից է, հարուստ է սպիտակուցներով և անփոխարինելի ամինաթթուներով, որոնք մեզ էներգիա են հաղորդում և ընդհանուր առմամբ ամրացնում առողջությունը։
- Կանկար։ Սա հրաշալի մթերք է, որը կօգնի ամրացնել առողջությունը։ Այն կնպաստի ճարպերի յուրացմանը։
- Քրքում։ Այս համեմունքը հաջողությամբ կարող է աշխատել՝ որպես դետոքս միջոց։ Այն նաև հակաբորբոքային հատկություններ ունի, հակաօքսիդանտներ է պարունակում։
- Բուժիչ միջոց՝ պատրաստված չամիչից և բազուկից։ Առաջարկվող ըմպելիքը կօգնի պահպանել լյարդի առողջությունը, ազատվել ավելորդ քաշից, օրգանիզմն ապահովել անհրաժեշտ վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով։
Բաղադրիչներ
- 5 բաժակ ջուր (625 մլ)
- 5 բաժակ բազուկ (300 մգ)
- կես բաժակ չամիչ (65 գրամ)
- 2 կիտրոնի հյութ։
Պատրաստման եղանակը
- Եռացրեք ջուրը։
- Մաքրեք բազուկը և մանր կտրատեք։
- Ջրի մեջ ավելացրեք չամիչը, բազուկը, անջատեք կրակը, թողեք սառչի 45 րոպե։
- Ամբողջը լցրեք բլենդերի մեջ և խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք։
- Քամեք կիտրոնի հյութը և ավելացրեք կոկտեյլի մեջ։ Խառնեք։
- Ըմպելիքն օգտագործեք առավոտյան 5 օր՝ յուրաքանչյուր օրը՝ 1 բաժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը