Բանգկոկը ճանաչվել է աշխարհի ամենահանրահայտ ուղղությունը՝ հեռացնելով առաջին տեղից Լոնդոնին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամենամյա վարկանիշին, որը կազմում է MasterCard ընկերությունը։ Ցուցակում հայտնվել է 132 քաղաք։
Ըստ կանխատեսումների՝ 2016 թվականին Թաիլանդ կայցելի 21.47 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ, իսկ երկրորդ տեղում հայտնված Լոնդոն՝ 19.88 մլն։
Այնուհետև գալիս են Փարիզը (18,03 մլն), Դուբայը (15,27 մլն), Նյու Յորքը (12,75 մլն), Սինգապուրը (12,11 մլն) և Կուալա-Լամպուրը (12,02 մլն)։
Թոփ տասնյակում են հայտնվել Ստամբուլը (11,95 մլն), Տոկիոն (11,7 մլն) և Սեուլը (10,2 մլն)։