Ինչպես էին զրկում կուսությունից տարբեր երկրներում
Advertisement 1000 x 90

Ինչպես էին զրկում կուսությունից տարբեր երկրներում

1.Հին հեթանոսական ժամանակներում աղջիկները ստիպված էին գնալ անտառներ, որպեսզի այնտեղ բնակվող ճգնավոր քրմերը զրկեն նրանց կուսությունից: Այդ ճգնավորների միությունները կենդանիների անուններ էին կրում, և յուրաքանչյուր միության ճգնավորը համապատասխան կենդանու մորթի էր կրում:

2.Հին հռոմեական և հունական գրավոր վկայություններից հայտնի է, որ այն ժամանակներում ամոթալի էր համարվում, եթե աղջիկը մինչև ամուսնությունը կույս էր մնում: Ամուսնանալուց առաջ աղջիկը պետք է զրկվեր կուսությունից Մեծն աստվածուհու տաճարում, ինչն էլ համարվում էր զոհաբերություն աստվածներին: Հին Հունաստանում Մեծն աստվածուհուն անվանում էին Աֆրոդիտե:

3.Հին Արևելքում ժամանակին ապրում էին «կադեբերիզ» կոչվող մասնագիտությամբ մարդիկ, որոնց հիմնական գործառույթը ամուսնությունից առաջ օրիորդներին կուսությունից զրկելն էր:

4.Եգիպտոսում և Սաուդյան Արաբիայում մինչ օրս գործում է հին ավանդույթը, երբ առաջին ամուսնական գիշերվա ժամանակ աղջկան զրկում են կուսությունից ցուցամատի միջոցով, որը նախապես փաթաթում են սպիտակ սրբիչով: Բնականաբար, սրբիչը պետք է պատվի արյամբ:

5.Հին ռուսների մոտ ազնվական բոյարինը պարտավոր էր ներկա գտնվել իր տարածաշրջանում ամուսնացող զույգի առաջին հարսանեկան գիշերվան, և եթե փեսացուն չէր կարողանում գործը գլուխ բերել, նա պարտավոր էր դա անել նորապսակ ամուսնու փոխարեն:

6.Հին Սլովակիայում և Բոսնիայում հարսնացուին կուսությունից զրկում էր ազապ բաշին, որը համարվում էր հարսանիքի ամենագլխավոր մարդը:

7.Հարավային Ամերիկայի ցեղախմբերում աղջիկներին զրկում էին կուսությունից հատուկ փայտի միջոցով:

8.Քամբոջիայում հարսնացուին կուսազրկում է ամուսնության արարողությունն իրականացնող քահանան ձեռքի երրորդ մատով, որը նախապես թրջում է գինու մեջ, ինչից հետո փեսացուի ընտանիքի անդամները խմում են այդ գինին:

life.panorama.am