Սև և կանաչ թեյը վիտամինների և սննդանյութերի գանձարան են:
Դրանք բնական հակաօքսիդանտներ են, հանում են սթրեսը, բարձրացնում են տրամադրությունը, տաքացնում են ցրտին: Բայց այդ ըմպելիքը կարող է է՛լ ավելի օգտակար լինել:
Մենք ձեզ համար ընտրել ենք 14 լավագույն բուժական հավելումներ, որոնք սիրելի ըմպելիքն է՛լ ավելի համեղ և օգտակար կդարձնեն: Թեյ պատրաստեք, ամրապնդեք դիմադրողականությունը և տաքացեք:
- Չիչխանի պտուղներ
Չիչխանն իր կազմում օգտակար նյութեր պահելու առումով հավանաբար համաշխարհային ռեկորդակիր է: С վիտամին, В, Е, К, РР խմբեր, երկաթ, մանգան, օրգանական թթուներ, և դա բոլորովին էլ ամբողջական ցուցակը չէ: Չիչխանն օգնում է աղեստամոքսային տրակտի, աղիների հիվանդությունների դեպքում, ամրապնդում է իմունիտետը և մեծացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը:
- Կիտրոն
Չի կարելի շրջանցել նաև բոլորի կողմից սիրված կիտրոնը: Այդ միրգը պատկանում է ցիտրուսայինների խմբին և հարուստ է С վիտամինով: Կիտրոնով թեյը հրաշալի օգնում է մրսածության և վարակիչ հիվանդությունների ժամանակ: Վիտամինների առավելագույն քանակություն ստանալու համար թեյ խմելուց հետո կիտրոնի մի շերտիկ կերեք:
- Ցիտրուսային մրգերի չորացրած կեղև
Ձեր տատիկը կամ մայրիկը հավանաբար ցիտրուսայիններ են չորացրել դրանք թեյին հավելելու համար: Զինվեք անցած սերունդների կենսական փորձով: Չորացրեք կիտրոնի, նարնջի, մանդարինի կեղևներ: Դրանք թեյին հավելելով` ոչ միայն հոտավետ, այլև բազմավիտամինային ըմպելիք կստանաք:
- Ուրց
Ուրցի հավելմամբ թեյը իրոք նուրբ և անմոռանալի հոտ և համ ունի: Այն նաև օգտակար է: Այս բույսի զարմանալի բուժական հատկանիշները պայմանավորված են եթերայուղի մեծ քանակությամբ, որը մտնում է ուրցի կազմի մեջ: Նման հավելումով թեյն օգտակար է բրոնխիտների և շնչուղիների այլ հիվանդությունների, մրսածության և գրիպի բուժման գործում: Բացի այդ, ուրցը դեպրեսիայի դեմ հրաշալի միջոց է:
- Անիսոնի պտուղները
Անիսոնի և այդ համեմունքի օգտակար հատկանիշներով մարդկությունը շատ վաղուց է զինվել: Անիսոնով թեյը ոչ միայն կամրապնդի իմունիտետը, այլև կօգնի երիկամների և միզուղիների հիվանդությունների դեպքում, կնպաստի երիկամների քարերից ազատվելուն և դրականորեն կազդի աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա: Այդ բույսն օգտակար է նաև շնչուղիների հիվանդությունների դեպքում:
- Դաղձ
Այս բույսի եթերայուղում մեծ քանակությամբ մենթոլ է պարունակվում: Այդ նյութը, իր հերթին, ցավազրկող, հականեխիչ, հակաբակտերիալ, ընդհանուր առույգացնող և ամրապնդող հատկանիշներ ունի: Անանուխը լավ հանգստացնում է և հանում է հոգնածության և գերլարվածության նշանները:
- Հապալասի չորացած պտուղներ
Թեյին հնարավոր է նաև չորացրած հատապտուղներ հավելել: Սառեցման դեպքում իր օգտակար հատկանիշները պահպանելով` հապալասի պտուղները դրանք ամբողջությամբ կփոխանցեն ըմպելիքին: Հապալասը դրականորեն է ազդում մարդու վրա և ամրապնդում է իմունիտետը: Հապալասը վառ արտահայտված մաքրող ազդեցություն ունի և օգնում է կանխել աղեստամոքսային տրակտի հիվանդությունները: Այն խորհուրդ են տալիս օգտագործել նաև շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների պարագայում:
- Կոճապղպեղի արմատ
Թեյի հավելումների մեջ ժողովրդականություն է վայելում նաև կոճապղպեղը: Նման թեյն անպայման արժե համտեսել իմունիտետի ամրապնդման և օրգանիզմի պաշտպանական ուժերի բարձրացման համար: Բացի այդ, կոճապղպեղն օգնում է գլխացավի և թիկունքի ցավերի դեպքում, հանում է սթրեսը և դրականորեն է ազդում մարսողական, սրտանոթային և նյարդային համակարգերի աշխատանքի վրա:
- Կալենդուլայի ծաղիկներ
Այս բույսի բուժիչ հատկանիշները հայտնի են հին ժամանակներից: Կալենդուլան լայնորեն կիրառվում է ինչպես ավանդական, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ: Դրա օգնությամբ բուժում են սրտի, անոթների, մարսողական համակարգի հիվանդությունները: Կալենդուլան նաև լավ հակաբակտերիալ միջոց է: Այդ բույսը լավ հանգստացնում է և հանում սթրեսը:
- Նարդոս
Նարդոսը բուժական բացառիկ հատկանիշներ ունի, որոնք միանգամից մի քանի անգամ մեծացնում են ըմպելիքի օգտակարությունը: Այսպես, այդ բույսն օժտված է հակաբորբոքային և սպազմոլիտիկ հատկանիշներով: Բժշկության մեջ կիրառվում է շնչառական հիվանդությունների, սթրեսի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման նպատակով:
- Վարդ
Վարդը թեյին են հավելում ոչ միայն հոլիվուդյան ֆիլմերում: Այս ծաղկի կոկոնները վաճառվում են հատուկ խանութներում: Վարդը հրաշալի հակավիրուսային և հակաբակտերիալ միջոց է: Այն լավ համադրվում է պուերի թեյի հետ, սակայն այն կարելի է եփել ցանկացած տեսակի հետ: Կոկոնները կուժեղացնեն թեյի հոտը և համը:
- Հասմիկի ծաղիկներ
Եթե ուզում եք վայելել փափուկ համ և նուրբ հոտ ունեցող ըմպելիք, թեյին հասմիկ ավելացրեք: Այդ բույսը հանում է գլխացավը և ստամոքսի ցավերը, օրգանիզմի վրա հակաբորբոքային և հանգստացնող ազդեցություն է ունենում: Հասմիկը հատկապես լավ է համադրվում կանաչ թեյի հետ:
- Դարչին
Դարչին կարելի է հավելել ոչ միայն սուրճին: Այդ համեմունքի մի փոքրիկ քանակությունը թեյին հրաշալի բուրմունք կհաղորդի: Ավելի լավ է նախընտրությունը տալ մուգ տեսակներին: Դարչինը բարձրացնում է տրամադրությունը, հանում է նյարդային լարվածությունը և հոգնածությունը: Այնպես որ, եթե հոգնել եք և ուզում եք արագ առույգանալ և միաժամանակ ամրապնդել իմունիտետը, այս տարբերակը ձեզ համար է:
- Մասուր
Մասուրի կազմի մեջ, առանց չափազանցության, մտնում են տասնյակ օգտակար միկրոտարրեր և վիտամիններ, որոնք օրգանիզմին անհրաժեշտ են նորմալ կենսագործունեության համար: Այն ամրապնդում է իմունիտետը, դրականորեն է ազդում աղեստամոքսային տրակտի վրա, հրաշալի կանխարգելիչ միջոց է վարակիչ և վիրուսային հիվանդությունների դեմ: Բացի այդ, մասուրն օգնում է երիկամների հիվանդությունների, միզուղիների, աղիների հիվանդությունների դեպքում: