Երազանքները իրականանում են: Ովքեր վաղուց երազում են ապրել ջրի տակ և հետևել ստորջրյա բնակիչներին, սա հենց նրանց համար է:
2011 թ.-ից, Ֆիջի կղզում անսովոր հյուրանոց է գործում: Այն գտնվում է ջրի տակ, 15 մետր խորության վրա և ունի սովորական և շքեղ համարներ:
Հրավիրում ենք ձեզ շրջելու Պոսեյդոնի խորհրդավոր տիրույթնորում:
Համարները պարկուճի ձև ունեն: Անվտանգության տեսանկյունից, սեփականատերերը և հյուրանոցի անձնակազմը չեն անհանգստանում հյուրերի համար:
Առաջին հազար հյուրերի անունները, ովքեր խիզախել են այստեղ գիշերել, փորագրված են հսկայական ցուցանակների վրա, որոնք կանգնեցված են ափին և ջրի տակ:
Պրկուճ-համարները երաշխավորում են 100% ինտիմություն: Դրանք ունեն հատուկ ծածկույթներ, որ հյուրերին պաշտպանում են հետաքրքրասեր աչքերից:
Ճնշման մակարդակը վերահսկվում է անվտանգության համակարգով: Հյուրերին չեն անհանգստացնում ո՛չ գլխացավը ո՛չ էլ ջերմաստիճանի փոփոխությունները:
Սենյակները կահավորված են երկակի մահճակալներով, գրադարակներով, հեռուստացույցով, երաժշտական կենտրոնով, մինի-բարով և ջակուզիով: Գործում է բարձր արագությամբ Wi-Fi: Սեփականատերերը այստեղ նույնիսկ մատուռ են կառուցել:
Այս հիասքանչ հանգիստը արժի $15 000 մեկ գիշերվա համար:
Պետք է խոստովանել, որ այս հյուրանոցը իսկական դրախտ է ջրի տակ:
marketium.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը