Արևի ամրոցը Հնդկաստանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արևի ամրոցը Հնդկաստանում

Ռաջաստան նահանգում գտնվող Մեհրանգարհ (թարգ. Արևի ամրոց) ամրոցը Հնդկաստանում խոշորագույններից մեկն է:

Այն կառուցվել է 1459 թվականին և նշանակալիորեն ընդարձակվել ու ամրացվել է 1600-ականներին: Ամրոցն ունի 125 մ բարձրություն և շրջապատված է 7 դարպասներ ունեցող 10 կիլոմետրանոց պարսպով, որի բարձրությունը հասնում է 36 մետրի, իսկ լայնությունը՝ 21 մետրի: Այն երկար ժամանակ եղել է հուսալի պաշտպան թշնամիներից: Ներկայումս իր գեղեցկությամբ, չափերով և հզորությամբ բոլորին զարմացնող Մեհրագարհը վերածվել է ամրոց-թանգարանի, որը ներսից նույքան գեղեցիկ է, որքան դրսից:

Ամրոցի ներսում գտնվում են հոյակերտ պալատներ, Չամունդա աստվածուհու տաճարը, կանաչ այգիներ և արվեստի բազմաթիվ ստեղծագործություններ, հայտնում է gogetnews.info-ն:

1474695817_fort1

1474695802_fort4

1474695777_fort5

1474695772_fort3

1474695769_fort