Հայաստանից դեպի ահաբեկչական գործողություններ կատարված երկրներ ուղևորահոսքը չի նվազել
Advertisement 1000 x 90

Հայաստանից դեպի ահաբեկչական գործողություններ կատարված երկրներ ուղևորահոսքը չի նվազել

Տուրիզմի փորձագետ Մարինե Ավետիսյանը գրեթե վստահ է՝ այն երկրներում, որտեղ նախորդ տարիներին ահաբեկչություններ են իրականացվել, զբոսաշրջիկների հոսքի նվազում չի նկատվել: Օրինակ՝ Եգիպտոսում հուլիսին դանակով զինված տղամարդու կողմից լողափում հանգստացող օտարերկրացի զբոսաշրջիկների վրա հարձակումն ու 2 հոգուն(գերմանուհիներ) սպանելը որևէ դեր չի խաղացել: Նույնը նաև Բարսելոնայի դեպքում: Օգոստոսի 18-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել են։ Զոհերն ու վիրավորները հիմնականում եվրոպական երկրների քաղաքացիներ են: Արդյունքում՝ անգամ ավիատոմսերի գները չեն փոխվել:

-Նախորդ տարիներին Հայաստանից դեպի ահաբեկչական գործողություններ կատարված երկրներ ուղևորահոսքը նվազել էր, սակայն այս տարի նվազում չի նկատվել: Երկու տարի առաջ ինքնաթիռի կործանումից հետո հայերը ոչ միայն չէին մտածում Եգիպտոս, այլ նաև ցանկացած երկիր գնալու մասին: Սակայն 3-4 ամիս հետո սկսեց վերականգնվել հետաքրքրությունը Եգիպտոսի նկատմամբ: Այս տարի դեպի Եգիպտոս և Բարսելոնա տուրիստական հոսքը նույնիսկ ավելացել է: Մեկ խնդիր կա, երբ որևէ միջադեպ է լինում, ապա հայ զբոսաշրջիկները դժվարությամբ են գտնում դեսպանատան հետ կապ հաստատելու հնարավորություն: Տուրօպերատորները այդպիսի դեպքերում զբոսաշրջիկներին անմիջապես ուղղորդում են հայկական դեսպանատներ ու հյուպատոսություններ, որոնց թեժ գծերը, ցավոք, միշտ չէ, որ լավ են աշխատում, չկան հասանելի հեռախոսահամարներ, որոնցով կարող է զբոսաշրջիկը զանգահարել և օգնություն խնդրել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարինե Ավետիսյանը:

asekose.am