
Airbus ավիաշինական կորպորացիայի 4 ուղևորատար ինքնաթիռներ իրականացրել են համատեղ թռիչք։
Airbus A380, A350, A330 և A320 ինքնաթիռնրը միաժամանակ թռչել են Ֆրանսիայի երկնքում։ Ակցիան անցկացվել է ի պատիվ ընկերության ինքնաթիռներում էլեկտրահեռակառավարման համակարգի ներդրման 25-ամյակի։ Այս մասին հայտնում է Traveller պորտալը։