Չինացի բզնեսմենն ու նրա անձնակազմի անդամները ավարտել են միշարժիչանի ինքնաթիռով առաջին շուրջերկրյա ճամփորդությունը, որը սկսվել և ավարտվել է Չինաստանում: Այս մասին հայտնում է China Daily թերթը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ճամփորդությունը սկսվել էր օգոստոսի 7-ին Պեկինի օդանավակայանից TMB700 միշարժիչանի ինքնաթիռով:
Թերթի տեղեկությամբ՝ 54-ամյա բիզնեսմեն Չժան Բոն և նրա անձնակազմի անդամները՝ լրագրողը, մեխանիկը, թարգամանիչը և ինժեները, իրենց շրջագայության ընթացքում 44 անգամ են կանգ առել 23 երկրում: Շրջագայությունը տևել է 49 օր և ավարտվել է սեպտեմբերի 24-ին Պեկինում: