Ոսկե բաղադրատոմս՝ հազի դեմ. Ժողովրդական բժշկություն
Advertisement 1000 x 90

Ոսկե բաղադրատոմս՝ հազի դեմ. Ժողովրդական բժշկություն

Կաթն արժեքավոր մթերք է, որը հնարավոր չէ փոխարինել ոչնչով: Բացի իր սննդարար որակներից, կաթն ունի նաև բուժիչ հատկություններ: Հիպոկրատը և Ավոցենան օգտագործում էին կաթը թոքախտի և սակավարյունության բուժման համար, իսկ Հին Չինաստանում այդ մթերքով բուժում էին նևրոզները և հոգեկան խանգարումները:
Ժողովրդական բաղադրատոմս հազի դեմ.

Բաղադրիչները.

1. Յուղոտ կաթ – 1 լիտր
2. Սոխ – 1 փոքր գլուխ
3. Կարագ – 1 ճ/գ
4. Սոդա – 1 պտղունց
5. Կոնյակ – 1/2 ճ/գ

Պատրաստման եղանակը.

1. Կաթը հասցնել եռման աստիճանի, ավելացնել 4 մասի բաժանած սոխը: Եփել 5 րոպե:

2. Կաթը վերցնել կրակի վրայից, մի փոքր սառեցնել, ավելացնել կարագը, սոդան և կոնյակը:

Օգտագործել տաք վիճակում, նախընտրելի է գիշերը: Համը շատ յուրահատուկ է ստացվում. հնարավոր է խմելն այնքան էլ հաճելի չլինի: Բայց ազդեցությունը սպասել չի տա. առավոտյան Ձեզ շատ թեթև կզգաք:

Պատրաստեց Անի Գաբուզյանը