Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևները 22 անգամ ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար, ովքեր լակտոզայի յուրացման խնդիր ունեն։
Ընդ որում, սա մոշի միակ դրական հատկությունը չէ։
- Մոշի տերևները հարուստ են վիտամին C-ով, որը դրական ազդեցություն է ունենում ոսկորների, ատամների, արյունատար անոթների առողջության վրա։
- Մոշն օգնում է ամրացնել իմունիտետը, կարող է դրական ազդեցություն ունենալ տոնզիլիտի, բրոխիտի, ֆարինգիտի դեպքում։
- Այս հատապտուղներն օգնում են նաև մազաթափության դեպքում, դանդաղեցնում ճաղատացումը, ազատում դիարեայից։
- Մոշը նաև լավ միջոց է գլխացավի, անքնության, միգրենի և դեպրեսիայի դեմ։
- Մոշի տերևները կարող են օգնել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, աղիների աշխատանքը. կանխարգելել դիաբետը, հիպերտոնիան և պայքարել ճարպակալման դեմ։
Ինչպես պատրաստել մոշով թեյ
- 1 ճաշի գդալ մոշ
- 1 լիտր ջուր։
Եռացրեք ջուրը։ Անջատեք կրակը, միանգամից ավելացրեք մոշը։ Թողեք մի փոքր թրմվի։ Երբ թեյը սառչի, կարող եք խմել, բայց՝ առանց քաղցրացուցիչների։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը