Քիմիոնը յուրահատուկ համեմունք է: Այն ունի մի շարք օգտակար և բուժիչ հատկանիշներ, դրական է ազդում նիհարելու գործընթացի վրա: Քիմիոնն անհրաժեշտ է օգտագործել զգուշությամբ և հետևել օրգանիզմի անհատական յուրահատկություններին: Կերակուրի մեջ քիմիոնի կանոնավոր օգտագործումը կլավացնի ձեր ինքնազգացողությունն ու կլավացնի մարսողությունը:
Քիմիոնի օգտակարությունը: Ինչպե՞ս է քիմիոնն օգնում նիհարելուն
Քիմիոնը հայտնի է շատերին: Այն համեղ և յուրահատուկ համ է հաղորդում կերակուրներին և ըմպելիքներին: Քիմիոնն առանձնանում է իր փափուկ և տաք համով:
Քիմիոնը հրաշալի կերպով օգնում է նիհարել: Այս համեղ համեմունքի բաղադրության մեջ են մտնում հսկայական քանակությամբ միկրոէլեմենտներ՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, սննդային մանրաթելեր, հանքանյութեր, հակաօքսիդանտներ և այլն:
Համեմունքի բաղադրության մեջ մտնող միկրոէլեմենտների շնորհիվ քիմիոնը՝
- Ունի հակաբորբոքային ազդեցություն
- Օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը
- Ունի հականեխիչ նշանակություն
- Նվազեցնում է ախորժակը
- Լավացնում և կարգավորում է նյութափոխանակությունը
Պետք է հաշվի առնել, որ միայն ճիշտ օգտագործման դեպքում քիմիոնը կարող է օգնել նիհարել:
- Քիմիոնն անհրաժեշտ է օգտագործել թեյի տեսքով: Քիմիոնի սերմերը եփեք եռացրած ջրի մեջ և օգտագործեք ուտելուց առաջ կամ հետո:
- Քիմիոնը կարելի է համատեղել մեղրի հետ և խմել խառնուրդն օրական երեք անգամ:
- Քիմիոնի յուղը կարելի է օգտագործել՝ աղցանները համեմելու համար:
Այնուամենայնիվ, քիմիոնը հակացուցված է ցածր ճնշում ունեցողներին, հղի կանանց, երեխաներին և կերակրող մայրերին:
100 գ քիմիոնը պարունակում է մոտավորապես 375 կալորիա: Այն յուրաքանչյուր կերակրի յուրահատուկ համ է հաղորդում, այդ իսկ պատճառով օգտագործվում է արևելյան խոհանոցում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը