Այրվածքները սաստիկ ցավ են պատճառում: Այրվածքների դեպքում անհրաժեշտ է շատ արագ գործել: Գոյություն ունեն մի շարք բաղադրատոմսեր, որոնք օգնում են հանգստացնել բորբոքված վիճակը: Եթե թույլ արևայրուք եք ստացել, ապա խորհուրդ է տրվում սառը ցնցուղ ընդունել կամ կաթ քսել այրվածքներին:
Այնուամենայնիվ, եթե այրել եք մաշկի վերին շերտն ու երկրորդ կամ երրորդ աստիճանի այրվածք եք ստացել, պետք է մասնագիտական բուժում ստանալ:
Գրեթե բոլոր դեպքերում բնական բաղադրիչների միջոցով այրվածքները կարելի է բուժել տան պայմաններում:
Աննշան այրվածքների դեպքում լավագույնս օգնում են հետևյալ բաղադրատոմսերը՝
Մեղր և ձվի սպիտակուց. արվածքները հանգստացնելու համար, մաշկին մի փոքր մեղր և սպիտակուց քսեք, սա կարագացնի բուժումը:
Հում կարտոֆիլ. կարտոֆիլը կիսեք երկու մասի և քսեք այրվածքին:
Լոլիկը պարունակում է լիկոպեն՝ բաղադրիչ, որը կլանում է տաքությունն ու բուժում է մաշկը:
Թեյի օգտագործած փաթեթը դրեք այրվածքի վրա և թողեք մնա մի որոշ ժամանակ:
Սոդա. ջրից և սոդայից խյուս պատրաստեք և քսեք այրվածքին:
Քացախը լավագույնս օգնում է այրվածքների ժամանակ: Քացախը նաև օգտակար է մոծակների խայթոցները հանգստացնելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը