Որովայնի փքվածությունը, այրոցը, դիարեան հաճախ առաջանում են սխալ սնվելու հետևանքով։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ նյութափոխանակության հետ կապված խնդիրների դեպքում հարկավոր է սննդակարգ ներառել հետևյալ մթերքը։
Սալոր։ Սալորն օգնում է պայքարել օրգանիզմում բարձր թթվայնության դեմ։ Այն կարևոր հանքանյութեր է պարունակում, այդ թվում՝ կալցիում, կալիում, չեզոքացնում է ավելորդ ճարպերն ու շաքարը։ Սալորը խթանում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը, ամրացնում օրգանիզմի պաշտպանական կարողությունները։
Սալորը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, ինչի արդյունքում հրաշալի միջոց է նրանց համար, ում հաճախ է տանջում փորկապությունը։
Կեֆիր։ Կեֆիրը մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր, անփոխարինելի ամինաթթուներ է պարունակում, բակտերիաներ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության համակարգի պաշտպանության, դրա աշխատանքի կարգավորման համար։ Կեֆիրը նաև օգնում է կարգավորել աղիներում բակտերիաների հավասարակշռությունը։
Թթու կաղամբ։ Թթու կաղամբը կաթնաթթվային բակտերիաներ է պարունակում, որոնք օգտակար են աղիների միկրոֆլորայի համար։ Բացի այդ՝ այն կարող է օգնել նաև կարգավորել աղիների pH-ը։
Սոյայի սոուս։ Սոյայի բնական սոուսն օգտակար ֆերմենտներ է պարունակում, որոնք դրական ազդեցություն են ունենում նյութափոխանակության վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը