Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերական օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ վիտամիններն է պարունակում։ Բացի վիտամիններից՝ նռան թեյը հարուստ է նաև միկրոէլեմենտներով, օգտակար թթուներով։
Հարկավոր է նռան թեյ խմել, եթե օրգանիզմին չեն բավարարում հետևյալ նյութերը.
- վիտամիններ C, B1, B2, B6, B15, PP
- ամինաթթուներ (նուռը շուրջ 15 ամինաթթու է պարունակում)
- օրգանական թթուներ
- երկաթ, կալիում, կալցիում և այլն։
Նռան թեյն օգտակար է հետևյալ դեպքերում.
- որպես հակաբորբոքային միջոց
- որպես հակավիրոսային միջոց (օգնում է բարձրացնել օրգանիզմի պաշտպանական կարողությունները մեծ քանակով վիտամինների, հատկապես՝ վիտամին C-ի պարունակության շնորհիվ)
- որպես իմունիտետը բարձրացնող միջոց
- որպես միջոց, որն օգնում է վերականգնել ուժերը հիվանդությունից հետո
- որպես աղեստամոքսային տրակտի աշխատանքը լավացնող միջոց
- որպես նյութափոխանակությունը լավացնող միջոց, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու շլակները
- անեմիայի դեպքում (բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը՝ արյունը հարստացնելով երկաթով)
- սրտի լավ աշխատանքի համար (կալիումի շնորհիվ)
- դիարեայից ազատվելու համար
- հորմոնալ խանգարումների դեպքում (եթե թեյը պատրաստեք նռան կեղևից)՝
- որպես հանգստացնող միջոց (օգնում է արագ քնել, ազատվել անհանգստությունից)
- որպես ախտահանող միջոց բերանի խոռոչի և կոկորդի համար
- որպես հակաօքսիդանտ
- որպես միզամուղ։
Հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ որոշ դեպքերում նռան թեյի օգտագործումն առհասարակ խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է սրել վիճակը և կողմնակի ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։ Որ դեպքերում է հակացուցված նռան թեյը.
- հղիություն և կրծքով կերակրման շրջան
- երեխաներին
- գաստրիտի, ստամոքսի խոցի դեպքում
- պանկրեատիտի դեպքում
- մշտական փորկապության դեպքում
- ալերգիայի հակվածության դեպքում։
Որպեսզի նռան հյութը չվնասի առողջությանը, հարկավոր է օրվա ընթացքում սահմանափակվել մեկ բաժակով։
Ինչպես պատրաստել։ 1 թեյի գդալ նռան չորացրած ծաղիկների ու կեղևի վրա մեկ բաժակ եռացրած ջուր ավելացրեք։ Թողեք թրմվի 15 րոպե։ Եթե թեյը խիտ է ստացվել, կարող եք եռացրած ջուր ավելացնել։ Ցանկության դեպքում կարող եք մեղր օգտագործել, իսկ շաքարի ավելացում խորհուրդ չի տրվում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը