Բնական միջոցներ՝ մազերի աճն արագացնելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բնական միջոցներ՝ մազերի աճն արագացնելու համար

Steptohealth.ru-ն ներկայացրել է բնական միջոցներ՝ մազերի աճն արագացնելու համար:

Ալոէ վերա: Այս բույսը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի ողջ օրգանիզմի համար՝ մաշկ, մարմին, մազեր: Ալոէն մազերն ավելի ամուր, ուժեղ, փայլուն է դարձնում և արագացնում է դրանց աճը: Ալոէի մի ճյուղը կտրեք, հանեք փափուկ մասը, կտրեք մասերի և ջուր լցրեք վրան՝ թողնելով ողջ գիշեր: Հաջորդ օրը մազերը պարզապես լվացեք թուրմով: Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ սա կրկնելու դեպքում կարող եք արագ տեսնել դրական արդյունքը:

Կարտոֆիլի ջուր: Կարտոֆիլը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում: Մաքրեք կարտոֆիլը, կաշվի վրա ջուր լցրեք և դրեք կրակի վրա: Երբ ջուրը կեռա, անջատեք կրակը և թողեք այն սառչի: Ապա լվացեք մազերը սովորականի նման, իսկ կարտոֆիլի թուրմն օգտագործեք՝ որպես փափկացնող միջոց: Ցանկալի արդյունքի հասնելու համար կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ:

kartofelniy-sok-i-ego-svoystva

Ձվի սպիտակուց: Ձուն մեծ քանակով սպիտակուցներ և վիտամիններ է պարունակում, որոնք անհրաժեշտ են մազերի առողջության համար, այդ պատճառով էլ ձվի սպիտակուցից մասկան կնպաստի դրանց արագ աճին: Պարզապես մի քանի ձու վերցրեք, դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից, սպիտակուցը խառնեք, քսեք մազերին և պահեք 30 րոպե: Ապա լվացեք մազերը: Պրոցեդուրան կրկնեք շաբաթվա ընթացքում երկու անգամ՝ գոհացնող արդյունք ստանալու համար:

Ձիթապտղի յուղ: Մազերի ամենագլխավոր խնդիրներից մեկը, իհարկե, չորությունն է: Մեր մազերը միշտ ենթարկվում են արտաքին գործոնների բացասական ազդեցությանը՝ եղանակ, շրջապատող միջավայր, քիմիական միջոցներ, վարսահարդարիչներ և այլ հարդարող միջոցներ, և այլն: Արդյունքում՝ դրանք թույլ ու չոր են դառնում: Որպեսզի մազերը չչորանան, փորձեք շաբաթվա ընթացքում ձիթապտղի յուղ քսել գլխին և գլուխը փաթաթել տաք սրբիչով: Սա կօգնի նաև արագացնել մազերի աճը:

maslo-volosi

Սոխ: Այն օգտակար է ողջ օրգանիզմին: Այն լավացնում է արյան մուտքը գլխի մաշկ, ինչն արագացնում է մազերի աճը; Այն կարող եք օգտագործել՝ որպես մասկա մեղրի հետ՝ մերսելով գլխի մաշկը կամ էլ ավելացնելով շամպունի մեջ: Այս կերպ կարող է ամրացնել մազերը և արագացնել դրանց աճը:

Խնկունի (Розмарин): Ռոզմարինն ազդում է գլխի մաշկի վրա և նպաստում մազերի արագ աճին: Դրանից թուրմ սարքեք և օգտագործեք մազերը փափկեցնելու համար:

rozmarin

Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»

steptohealth.ru

 

.