Wnews.am-ի զրուցակիցը ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն է:
–Հիշո՞ւմ եք Ձեր առաջին գիրքը: Քանի՞ տարեկան էիք, երբ կարդացիք:
– Առաջին գիրքը դժվար է հիշել, սակայն 7 թե 8 տարեկանում սկսեցի կարդալ իտալական ժողովրդական հեքիաթներ ու հատկապես տպավորվեց «Կապիկների ամրոցը», երկվորյակ եղբայրների՝ Անտոնիոյի և Ջովանիի մասին։
– Տարիքի հետ ինչպե՞ս է փոխվել գիրք կարդալու Ձեր ժանրային նախասիրությունները։
-Դպրոցական տարիների ուղղակի կլանում էի Ֆոլքներ, Հենրի Ջեյմս, Ժեյն Օսթին, Դիկկենս, Դոստոևսկի, Տոլստոյ, Հեմինգուեյ, ԿաՖկա, Նաբոկով, Վիրջինյա Վուլֆ։ Արդեն ուսանողական տարիներին ինձ սկսեց գրավել պոեզիան՝ Բլոկ, Լորկա, Ալըն Գինսբերգ, Ջոն Դոն, Դիլըն Թոմսա, Թեդ Հյուզ, Էդգար Ալան Պո, Էլիոթ, Էզրա Փաունդ, Մանդելշտամ, Շիլլեր, Ջիմ Մորիսոն, Վիլյամ Բլեյք։ և իհարկե՝ Չարենց, ում ես համարում եմ հայ պոեզիայի գլուխգործոցը։ Հետո արդեն, երբ «հաղթահարեցի» Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը», հասկացա, որ երևի թե մարդ իր կյանքում երկու գիրք պետք է կարդա՝ «Աստվածաշունչը» և «Ուլիսեսը», որը գրականության Աստվածաշունչն է։
– Գրքեր, որոնք կիսատ եք թողել և ինչո՞ւ:
-Անկեղծ ասած՝ երբեք չեմ նախընտրել դեդեկտիվ գրականություն և Ագաթա Քրիստիի պատմվածքներից որոշները կիսատ եմ թողել, երբեք չի եղել գայթակղություն իմանալու՝ այնուամենայնիվ, ո՞վ էր մարդասպանը։
– Գիրք, որի վերջաբանն այլ կերպ կգրեիք:
– Գիրք, որի վերջաբանը այլ կերպ կգրեի՝ երևի թե Ջոն Ֆաուլզի՝ «Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին» գրքի վերջաբանը։
–Գիրք, որը հիմնովին փոխել է Ձեր աշխարհայացքը։
– Բնականաբար, Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»։ Շատ բարդ է այն կարդաը, պետք է մի ամբողջ համաշխարհային գրականություն կարդացած ու յուրացրած լինես, որպեսզի հանդգնես կարդալ «Ուլիսես»: Եվ այո՛, ով կարողացել է դա հաղթահարել, կարդալ «Ուլիսեսն» իր ամբողջ ծանոթագրություններով, անպայման փոխվել է նրա աշխարհայացքը: Եթե հիշում եք, ծագումով հրեա Լեոպոլդ Բլումի կյանքի մեկ օրն է նկարագրված՝ 1904թ-ի հունիսի 16-ը և պատահական չէ, որ արդեն երկար տարիներ այդ օրը նշվում է որպես Bloomsday: Վեպը կազմված է 18 գլխից յուրաքանչյուր գլուխը մի առանձին գրական ժանր է:
Ամբողջությամբ՝ wnews.am