Ոտնաթաթերի եղունգների սունկն ամենատհաճ խնդիրներից մեկն է: Հազարավոր մարդիկ տարբեր հասանելի միջոցներով փորձում են պայքարել այս խնդրի դեմ:
Vajnoe կայքն առաջարկում է տնական մի միջոց, որը կօգնի ազատվել ոտնաթաթերի սնկից և եղունգներին վերադարձնել երբեմնի գեղեցիկ տեսքը:
Միջոցը, որի մասին խոսելու ենք, դեռևս հին ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ:
Այսպիսով, ձեզ անհրաժեշտ է թարմ հավի ձու և քացախի էսենցիա:
Հավի ձուն դրեք բաժակի մեջ՝ այնպես, որ այն չկպչի բաժակի պատերին, ապա քացախի էսենցիա ավելացրեք այնքան, որ ձուն ամբողջովին ծածկվի: Ձուն դրեք մութ վայրում և թողեք մնա այնքան ժամանակ, մինչև ձվի կեղևն ամբողջովին լուծվի: Երբ կեղևը լուծվի, ձուն զգուշորեն հանեք բաժակից և մի կողմ նետեք:
Ձվի կեղևի և քացախի խառնուրդին 1 թ/գ ձիթապտղի յուղ ավելացրեք և լավ խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանաք:
Ոտնաթաթերը նախօրոք տաք ջրի մեջ փափկեցրեք: Ստացված խառնուրդը քսեք 4 շերտանոց թանզիֆի (марля) վրա, ապա թանզիֆը տեղադրեք վնասված եղունգին: Երբ եղունգը փափկի և մի փոքր վեր բարձրանա, անմիջապես կտրեք վնասված հատվածը: Պրոցեդուրան կրկնեք այնքան ժամանակ, մինչև սունկը վերանա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը