Խոստովանեք, որ հազվադեպ եք մտածում մեզ ծանոթ ու առօրյայում հաճախակի գործածվող բառերի, առավել ևս՝ խոհանոցասննդային տերմինների նշանակության և ծագման մասին: Օրինակ, եռման պելմենիները կուլ տալու ու «հո» անելու ընթացքում երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է նշանակում «պելմենի»: Իհարկե՝ ոչ, նման պատասխանատու պահին ո՞վ կմտածի բառի նշանակության մասին: Իսկ եթե ավելի լուրջ՝ «պելմենի» բառը ծագում է ֆիններենից և նշանակում է «հացե ականջ» ՝ ինչքան էլ կարծեինք, որ այն, հավանաբար, ռուսական արմատներ ունի: Այսօր որոշել ենք խոհանոցային բանասիրությամբ զբաղվել ու մի շարք ուտեստների անվանումների ստուգաբանություն ուսումնասիրել, արդյունքը հետաքրքիր ստացվեց։
Օրինակ բեֆստրոգանովը, որը տավարի մսից, սնկից ու թթվասերից պատրաստվող ուտեստ է, էլի հետաքրքիր ծագում ունի: Բառի առաջին մասը գալիս է անգլերեն beef բառից, ոըր նշանակում է «հորթ», իսկ այ երկրորդ մասը այս ուտեստի բաղադրատոմսը հնարած խոհարար, ռուս դիպլոմատ, գրաֆ Ստրոգանովի պատվին են կոչել: Բառացի ստացվում է «Ստրոգանովի հորթը», բայց եկեք այդքան բառացի չընկալենք, ուղղակի՝ միս՝ Ստրոգանովի բաղադրատոմսով, այսպես շատ ավելի լավ է հնչում։
Ամբողջությամբ՝ blog.menu.am