Այուրվերդյան թեյն օգտագործվել է հազարավոր տարիներ շարունակ, այս հրաշք թեյի 1 կամ 2 բաժակը կկանխարգելի չափից շատ ուտելը: Այն կարգավորում է մարսողական բոլոր գործընթացները, այն կարելի է խմել և՛ ուտելու ընթացքում, և՛ ուտելուց հետո: Այս թեյը չի պարունակում կոֆեին, ինչը նշանակում է, որ կարող եք այն վայելել նույնիսկ ուշ երեկոյան:
Բաղադրություն
- ½ լ ջուր
- ½ թ/գ քիմիոնի սերմեր
- 1թ/գ թարմ քերած կոճապղպեղ
- 2 դափնու տերև
- 1 միջին չափսի դարչինի ձողիկ
- 3-4 թ/գ կանաչ թեյ
- Մի կտոր կիտրոն կամ լայմ
- Մեղր՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ լցրեք կոճապղպեղը, դափնու տերևը, քիմիոնը, դարչինն ու վրան սառը ջուր լցրեք: Դրեք կրակի վրա, հասցրեք եռման ջերմաստիճանի և 10 րոպե եփեք ցածր կրակի վրա: Ապա վերցրեք կրակից, ավելացրեք կանաչ թեյը, կիտրոնի կտորն ու թողեք ըմպելիքը թրմվի ևս 3 րոպե: Թեյը պատրաստ է: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել մեղր:
Հիշեք, որ մեղրը պետք է ավելացնել սառը թեյին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը