Խաղողը մեծ քանակով վիտամիններ ու միկրոէլեմենտներ է պարունակում. այն ոչ միայն համեղ է, այլև սննդարար: Flytothesky.ru-ն ներկայացրել է խաղող ուտելու լուրջ պատճառներ:
Օգնում է կարգավորել քաշը: Խաղողը ֆլավոնոիդներ է պարունակում, որոնք օրգանիզմին օգնում են պայքարել միկրոբների դեմ և կարգավորել նյութափոխանակությունը:
Հակաբորբոքային ազդեցություն ունի: Խաղողը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պաշտպանում են օրգանիզմը: Օրվա ընթացքում մի քանի խաղող օգտագործելը կարող է օգնել խուսափել բորբոքային պրոցեսներից:
Ամրացնում է սրտի առողջությունը: Խաղողն օգնում է պայքարել սիրտ-անոթային հիվանդությունների դեմ: Այն կարգավորում է արյան ճնշումը:
Սնուցում է ուղեղը: Խաղողը նյութեր է պարունակում, որոնք օգնում են լավացնել ուղեղի աշխատանքը:
Պաշտպանում է մաշկը: Ֆիտոնուտրիետները մաշկը պաշտպանում են արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից: Բացի այդ՝ խաղողն օգնում է պաշտպանել մաշկի առողջությունը:
Նվազեցնում է դիաբետի առաջացման հավանականությունը: Խաղողը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք ամրացնում են իմունիտետը, արյան մեջ կարգավորում շաքարի մակարդակը:
Կարգավորում է ջրային հավասարակշռությունը: Խաղողն 82 տոկոսով ջրից է բաղկացած: Մեծ քանակով հեղուկը թույլ է տալիս կարգավորել ջրի և աղի հավասարակշռությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը