Steptohealth.ru-ն գրում է, որ մի խումբ գործոններ կարող են վատացնել մազերի վիճակը։ Դրանց շարքում են.
- սխալ սնունդը
- սթրեսը, արյան վատ շրջանառությունը
- թթվածնի անբավարարությունը
- ծակոտիների խցանումը։
Մազերը կարող եք վերականգնել բնական յուղերի օգնությամբ։
Կոկոսի յուղ
Կոկոսի յուղն օգտագործվում է մազերը պաշտպանելու, սնուցելու համար։ Այն մազերը պաշտպանում է օգտակար նյութերի կորստից։
Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղը նյութեր է պարունակում, որոնք ամրացնում են մազերի ֆոլիկուլները։ Այն բազմաթիվ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք խթանում են մազերի աճը, մաշկից հեռացնում են ազատ ռադիկալները, մազերի ֆոլիկուլներն ու մաշկը հագեցնում սննդարար նյութերով։
Գերչակի յուղ
Գերչակի յուղը մազաթափության դեմ ամենաարդյունավետ միջոցն է։ Այն հարուստ է գերչակի թթվով և օմեգա-9 ճարպաթթուներով։ Առաջինը խթանում է մազերի աճը, հակասնկային, հակաբակտերիալ հատկություններ ունի, որոնք գլխի մաշկը պաշտպանում են վարակներից։ Օմեգա-9 ճարպաթթուները խոնավեցնում են և սնուցում մազերը, ինչի շնորհիվ դրանք ավելի ամուր, խիտ, հաստ ու փայլուն են դառնում։
Լավանդայի յուղ
Լավանդայի յուղն օգտագործվում է սթրեսի, անքնության, դեպրեսիայի դեմ։ Այն արդյունավետ միջոց է տեղային մազաթափության դեպքում։ Յուղն օգնում է խթանել մազերի աճը պարբերական օգտագործման դեպքում։ Այս յուղը նաև հականեխիչ հատկությունների ունի։ Յուղազրկող հատկությունների շնորհիվ այն թույլ է տալիս բուժել գլխամաշկի մի խումբ հիվանդություններ, պայքարել սնկերի, միկրոբների, վարակների դեմ։
Նշի յուղ
Նշի յուղը պաշտպանում է մազերը, խոնավեցնում դրանք։ Այն պաշտպանում է մազերի ֆոլիկուլները, ակտիվացնում դրանց աշխատանքը, ինչի շնորհիվ մազերն ավելի ամուր են դառնում։ Նշի յուղով մերսումն օգնում է հանգստացնել գլխամաշկի գրգռումը։ Այն արդյունավետ է սեբորեայի դեպքում։
Ռոզմարինի յուղ
Ռոզմարինի յուղը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը և խթանում է նոր բջիջների առաջացումը, ակտիվացնում մազերի ֆոլիկուլների աշխատանքը։ Այս յուղն օգնում է պայքարել բակտերիաների և մյուս վտանգավոր միկրոօրգանիզմների դեմ, որոնք կարող են վնասել մազերն ու գլխամաշկը։
Ինչպես օգտագործել այս յուղերը
Լավագույն տարբերակն այս յուղերով մազերը 10 րոպե մերսելն է։ Ավելի լավ արդյունք ստանալու նպատակով կարող եք մի քանի յուղ խառնել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը