Լավագույն բուսական թուրմերը՝ ավելորդ հեղուկն օրգանիզմից դուրս բերելու համար
Advertisement 1000 x 90

Լավագույն բուսական թուրմերը՝ ավելորդ հեղուկն օրգանիզմից դուրս բերելու համար

Մարդկային օրգանիզմը 70%-ով բաղկացած է ջրից, ուստի ջուրը հարկավոր է առողջության պահպանման համար և դրանից ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել: Սակայն օրգանիզմում մեծ քանակությամբ հեղուկի կուտակումը հանգեցնում է ոչ միայն քաշի ավելացման, այլև այտուցների առաջացման:

Առավել հաճախ հեղուկը կուտակվում է նախադաշտանային համախտանիշի և հղիության ժամանակ: Բացի այդ, հեղուկի կուտակման պատճառ կարող է դառնալ նստակյաց կենսակերպը, աղի և քաղցր սննդամթերքի չարաշահումը, որոշ դեղամիջոցների ընդունումը, ալկոհոլի չարաշահումը և այլն:

Ավելորդ հեղուկն օրգանիզմից դուրս բերելը շատ կարևոր է և ժողովրդական բժշկության մեջ կան բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 թուրմի բաղադրատոմս, որոնք բոլորը պատրաստվում են նույն կերպ: Հարկավոր է 1 ճաշի գդալ չորացրած ու մանրացրած հումքին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, 2-3 ժամ թրմել, այնուհետև քամել:

Կապույտ տերեփուկի (василек синий) թուրմ. խմել թուրմն օրական 3 անգամ ¼ բաժակ ուտելուց 10-15 րոպե առաջ:

Գիհու երիտասարդ ճյուղերի թուրմ. թուրմը հարկավոր է խմել օրական 1 բաժակ: Այս բաղադրատոմսը հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել որովայնի խոռոչում կուտակված հեղուկից ազատվելու համար:

Ճախնամորու (морошка) տերևների թուրմը. խմել օրվա ընթացքում թեյի փոխարեն 1/3-1/2 բաժակ յուրաքանչյուր երկու ժամը մեկ:

Ջրապղպեղի (водяной перец) խոտի թուրմը. այս թուրմը հարկավոր է խմել մեկ օրվա չափաբաժնով՝ 1 ճաշի գդալ հումքը թրմելով 2 բաժակ եռման ջրում:

Դաշտային ձիաձետի (хвощ полевой) խոտի թուրմ. ըմպելիքը հարկավոր է ընդունել օրական 5-6 անգամ՝ 1-ական ճաշի գդալ:

Սպիտակ կեչու տերևների կամ բողբոջների թուրմ. խմել դեղամիջոցն օրական 3 անգամ ½ բաժակ ուտելուց առաջ: Այս թուրմը շատ արդյունավետ է այտուցի ցանկացած տեսակի դեպքում:

med.tert.am