Սխտորը միշտ համարվել է մոգական բույս: Եթե հիշենք հին լեգենդները և հեքիաթները, ապա սխտորով մարդիկ պաշտպանվում են վհուկներից և վամպիրներից: Մինչև հիմա սխտորի բույրը համարվում է ուժեղ պաշտպանություն բացասական և մութ ուժերից:
Սխտորի մոգական հատկություններն առավելապես պաշտպանական բնույթ ունեն: Սխտորը կարող է դառնալ ուժեղ հմայիլ տան համար, գլխավորն այն է, որ պետք է իմանալ, թե ինչպես և որտեղ այն օգտագործել:
Սխտորի օգտակար, մոգական հատկությունները
Եթե Դուք ցանկանում եք պահպանել Ձեզ և Ձեր ընտանիքը բացասական էներգիայից, աչքից և հիվանդություններից, ապա օգտվեք ժողովրդական մոգության խորհուրդներից և տան համար պատրաստեք սխտորից հմայիլ: Ինչ է հարկավոր դրա համար անել.
- Վերցրեք 9 գլուխ սխտոր և կապեք մեկ երկար կապով:
- Կապի ամբողջ երկարությամբ փաթաթեք կարմիր բրդյա թել:
- Սխտորից պատրաստված հմայիլը կախեք խոհանոցի ամենատեսանելի անկյունում:
- Այս հմայիլը կպահպանի ամբողջ տունը բացասական էներգիայից:
Մոգության մեջ սխտորն այլ բաների համար էլ է օգտագործվում: Միայն պաշտպանական ֆունկցիայով այս բույսը չի սահմանափակվում:
Սխտորի օգտակար և մոգական հատկությունների օգտագործման խորհուրդներ
- Այն բանի համար, որպեսզի գրավեք հաջողությունը, մի գլուխ սխտոր դրեք ծաղկամանի մեջ: Երբ այն կսկսի ծիլեր տալ, կտրեք դրանք և դրանով ինչ-որ կերակուր եփեք: Դա Ձեզ ուժ և էներգիա կտա:
- Եթե ցանկանում եք, որ Ձեր ձեռնարկած գործը Ձեր օգտին ավարտվի, ապա գրպանի կամ պայուսակի մեջ սխտոր պահեք:
- Եթե ցանկանում եք գումար գրավել, ապա աճող լուսնի երեկոյան սխտորի կեղևը դրեք դրամապանակի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը