Ձեր ուշադրությանը ներկայացվող մուրաբան օգտակար է քրոնիկ բրոնխիտի, հազի, միզաքարային հիվանդության ու այլ դեպքերում (Տես՝ «Բողկ, բուժում է հյութը», 168 ժամ, 23.01.2014թ., և «Ծիրանի կորիզի սերմը», 23.06.2015 թ.):
Բողկի մուրաբա
Հարկավոր է.
Օշարակ՝ 1 կգ շաքարը լուծեք 1 լ ջրի մեջ:
Մեղր՝ 300 գ:
Ծիրանի կորիզի սերմ՝ 100 գ:
Պատրաստման եղանակը.
Տաք օշարակի մեջ լցրեք բողկի քերուկը և մանրացրած սերմը, 3-5 րոպե եփեք թույլ կրակի վրա, որոշ ժամանակ անց ավելացրեք մեղրը:
Մեղրը գոլացրեք, հեռացրեք վրայի փրփուրը, ջերմաստիճանը՝ 40-42 C:
Տաք մուրաբան լցրեք մանրէազերծված ապակյա տարաների մեջ ու փակեք: