Ո՞ր երկներում են կիրառվում տուգանային միավորներ ՃԵ կանոնների խախտման համար. autoplus.am
Advertisement 1000 x 90

Ո՞ր երկներում են կիրառվում տուգանային միավորներ ՃԵ կանոնների խախտման համար. autoplus.am

Արդեն բավական ժամանակ է, ինչ ՀՀ Ճանապարհային Ոտսիկանությունը շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով սահմանվող բալային համակարգի առաջարկը:

Քանի դեռ փոփոխությունների առաջարկը քննարկման փուլում է, որոշեցինք պարզել, թե որ երկներում է կիրառվում այդ եղանակը: Մանսավորապես Եվրոպայում այս համակարգը դեռևս 1999 թ.-ց ներդրված է Բուլղարիայում, որտեղ գործում է 34-բալանոց տարբերակ: Կարգազանց վարորդներին սանձելու այս եղանակը ընդունված է նաև Մեծ Բրիտանիայում (ընդ որում Անգլիայում և Ուելսում կանոնները տարբերվում են Հյուսիսային Իռլանդիայում կիրառվողներից), ինչպես նաև Իռլանդիայում, Շոթլանդիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Ֆրասնիայում Իտալիայում, Չեխիայում և Նորվեգիայում:

Նմանատիպ մոտեցում է կիրառվում Կանադայում, որտեղ, վարորդները մեկ ամսով կարող են զրկվել վարելու իրավունքից, եթե երկու տարվա ընթացքում հավաքեն 15 տուգանային միավոր: ԱՄՆ-ում տուգանային միավորները սահմանվում են նահանգային օրենսդրությամբ, և ոչ բոլոր նահանգներն են կիրառում այս եղանակը: Այնուամենայնիվ տուգանային միավորները դուրս են գրվում կարգազանց վարորդներին Կալիֆորնիայում, Արիզոնայում, Ֆլորիդայում, Նյու-Յորքում և մի շարք այլն նահանգներում: Վարչարարական այս եղանակը որդեգրած այլ երկներից հիշատակման են արժանի Ավստրալիան, Բրազիլիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեան:

Հետխորհրդային երկրներից առավել ուշագրավ է Ուկրաինայի փորձը, որտեղ տուգանային բալերի համակարգը ներդրվեց 2015 թ և նախատեսում էր 150-միավորանոց սանդղակ, սակայն ինչ-ինչ պատճառներով նորամուծությունը այդպես էլ չաշխատեց: Դրանից հրաժրվելուց մի քանի տարի անց, այսօր նորից Կիևում քննարկում են բալային համակարգի առավելությունները և ներդրման հնարավորությունները: Վրաստանում 100-բալանոց համակարգը գործում է 2017 թ.-ից: Ըստ կարգի, եթե վարորդը մեկ տարվա ընթացքում սպառի սահմանված միավորների քանակությունը, ապա կզրկվի վարորդական իրավունքից մեկ տարով:

Բավական խիստ է Լատվիայի օրենսդրությունը: Այստեղ գործում է 16-բալանոց համակարգ, իսկ խախտումնրը գնահատվում են 1-ից 8 միավորով: Վարորդի հավաքած միավորները սովորաբար չեղարկվում են երկու տարվա ընթացքում, սակայն եթե խախտումը գնահատվել է 8 միավորով, ապա այն հաշվի կառնվի 5 տարվա կտրվածքով: Իսկ եթե վարորդը 10 տարվա ընթացքում երկու անգամ հավաքել է 16 միավոր, ապա ստիպված կլինի 5 տարով հրաժարվել մեքենա վարելուց, իսկ այնուհետ իրավունքը վերականգնելու համար կրկին սովորել ավտոդպրոցում, հանձնել քննություն և անցնել բուժզննում:

autoplus.am