Պիստակը քիչ կալորիա և ճարպ չի պարունակում, չնայած դրան, այն կարող է օգնել նիհարել: Այս մասին նշվում է բրիտանական Nutrition գիտական ամսագրում:
Ըստ հետազոտողների՝ պիստակներով հարկավոր է փոխարինել թեթև սնվելու ստանդարտ մթերքները. դա հնարավորություն կտա 20 տոկոսով նվազեցնել ցերեկային սննդաբաժինը:
Հետազոտության մասանկիցներին առաջարկել են բոլոր թեթև ուտելիքները (սովորաբար դա աղանդերն է) փոխարինել պիստակներով: Կամավորների մի խումբը պետքէ այնպես սնվեր, որպեսզի նրանց սննդաբաժնի 20 տոկոսը կազմեին պիստակները. արդյունքում նրանք սկսել էիւն ավելի շատ պրոտեին և ճարպեր և ավելի քիչ աշխաջրեր օգտագործել (նրանց սննդաբաժնի 51 տոկոսը կազմում էին աշխաջրերը, 20 տոկոսը սպիտակուցները, 29 տոկոսը՝ ճարպերը): Վերահսկվող խմբի մարդիկ սնվել էին սովորականի պես (սննդաբաժնի 60 տոկոսը կազմել են ածխաջրերը, 15 տոկոսը՝ սպիտակուցները, 25 տոկոսը՝ ճարպերը):
Աղանդերը պիստակներով փոխարինելու արդյունքում կես տարում իրանի ծավալը մոտ 2 սմ-ով կրճատվել է (հագուստի մոտ կե չափով): Եվ սա առանց մնացած սննդաբաժնի և ֆիզիկական ակտիվության փոփոխության:
Պիստակներն իրենց կազմի պատճառով շատ հարմար են թեթև սնվելու համար: Դրանք հարուստ են ճարպերով, բջջաթաղանթով և սպիտակուցներով:
6 ամիս անց առաջին խմբի մարդկանց իրանը նիհարել է 0.7 դյույմով, ինչը համարժեք է մեկ չափին: Սա հիանալի արդյունք է՝ հաշվի առնելով, որ նիհարելու համար նրանք ոչ մի այլ բան չեն արել: