Սեռական կյանքը հղիության ընթացքում. հոգեբանական և ֆիզիոլոգիական գործոններ
Advertisement 1000 x 90

Սեռական կյանքը հղիության ընթացքում. հոգեբանական և ֆիզիոլոգիական գործոններ

Տեղեկանալով հղիության մասին՝ շատերին սկսում է հուզել այդ շրջանում սեռական կյանքի պահպանման հարցը: Պաշտոնական բժշկությունը նախկինի պես խորհուրդ է տալիս հղիության առաջին և վերջին եռամսյակներին խուսափել սեռական հարաբերությունից:

Առաջին եռամսյակ

Հղիության առաջին ամիսներին պտուղը պետք է հիմնովին ամրանա մոր օրգանիզմում, ուստի որևէ խանգարման դեպքում ապագա երեխայի օրգանիզմը դուրս կմղվի. հենց այս շրջանում են ինքնաբեր վիժումներ տեղի ունենում: Այդ պատճառով էլ այն կանայք, ովքեր ունեն վիժման վտանգ, սովորութային վիժումների խնդիր, պետք է առժամանակ դադարեցնեն սեռական կյանքը:
Հաճախ, եթե չկան սեռական հարաբերության հակացուցումներ, հնարավոր է, որ կինը հղիության առաջին ամիսներին ժամանակավորապես կորցնի սեռական ցանկությունը:
Տոքսիկոզը, հոգնածությունը և քնկոտությունը խախտում են կնոջ կյանքի սովորական ընթացքը և բարենպաստ ազդեցություն չեն թողնում սեռական հարաբերության վրա:
Եթե այդպիսի դժվարին հուզական ու հոգեբանական վիճակում եք, միաժամանակ տանջում են սրտխառնոցն ու դյուրագրգռությունը, ուժ գտեք ձեր ներսում և փորձեք ամուսնուն բացատրել ձեր վիճակը. չէ՞ որ միգուցե նրա համար բոլորովին անհասկանալի լինի, թե ինչու եք մերժում, նրա սեքսուալությունը, ի տարբերություն ձերինի, նախկին մակարդակում է: Որպեսզի դա վեճի և նեղանալու առիթ չդառնա, ամենայն մանրամասնությամբ բացատրեք ձեր վիճակը:
Թող ամուսնու հետ ձեր շփվելու ձևը հիմնվի մի պարզ բանաձևի վրա՝ ինչ տեսնում եմ, ինչ զգում եմ, դրա մասին էլ խոսում եմ: Օրինակ՝ հորմոնային վերակառուցմամբ պայմանավորված՝ հնարավոր է, որ փոխվի կրծքի զգայունությունը: Եթե նախկինում կրծքին դիպչելը հաճույք էր պատճառում, ապա այժմ կարող է ցավեցնել: Այդ շրջանում ամուսնուն անկեղծ ասեք, թե ինչ եք ուզում՝ քնքշանք ու շոյանք, թե իսկական սեքս:
Եթե այնուամենայնիվ սեռական հարաբերության պահանջ չունեք, առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել, երկրորդ՝ այդ ժամանակ մտածեք ամուսնու մասին: Փորձեք հղիության ամբողջ ընթացքում պահպանել ինտիմ մտերմությունը, եթե չկան հակացուցումներ: Ամուսնուն պետք է հուշել, որ ավելի նուրբ ու հանգիստ լինի իր դրսևորումներում:
Ընդհանուր առմամբ հղիությունը մի շրջան է, երբ իսկապես ստուգվում է ամուսինների ճկունությունը, զիջելու պատրաստակամությունը և տարբեր, այդ թվում նաև սեռական, հարցերին այլ տեսանկյունից նայելու կարողությունը: Փորձը ցույց է տվել, որ եթե հղիության սկզբում հաջողվում է պահպանել նախկին ինտիմ հարաբերությունները, ապա երկրորդ եռամսյակը ավելի հաճելի է լինում:
Հոգեբանները՝ պրենատալ զարգացման մասնագետները, նշում են, որ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքը բարենպաստ ազդեցություն է թողնում հղիության ընթացքի վրա:
Ուստի այս շրջանում զույգը պետք է ձգտի ներդաշնակ հարաբերությունների կառուցմանը, և պետք չէ, որ կինն իրեն ստիպի սիրով զբաղվել: Դա միայն խորացնում է սկզբնական շրջանի սթրեսը, ինչն իր հերթին մեծացնում է վիժման վտանգը:

Երկրորդ եռամսյակ

Հղիության «ոսկե շրջան» կոչումը վերաբերում է նաև այդ ընթացքում սեռական հարաբերությանը: Սովորաբար առաջին ամիսների հետ կապված բոլոր տհաճ զգացողությունները, վախն ու տագնապը անցնում են, և կինը կրկին սկսում է սեռական ցանկություն զգալ: Տոքսիկոզը նահանջում է, ինքնազգացողությունը՝ լավանում: Օրգանիզմում տարատեսակ փոփոխություններ են լինում՝ շրջանառվող արյան ծավալը մեծանում է, արդյունքում սեռական հարաբերության ընթացքում հեշտոցի և վուլվայի անոթները լցվում են արյունով:
Այդ ընթացքում արագանում է նաև կնոջ սեռական օրգանների խոնավացումը: Բոլոր այս փոփոխությունները նպաստում են հաճելի զգացումների առաջացմանը: Բազմաթիվ կանայք հենց այս շրջանում են առաջին անգամ օրգազմ ապրում: Վերջինն այդ շրջանում անվնաս է և հաճախ նաև օգտակար, քանի որ մարմինը նախապատրաստում է ծննդաբերությանը:
Օրգազմին հաջորդող ընդարմությունը և հաճելի թուլությունը հանգստացնում են ու հագեցնում էներգիայով:
Երիտասարդ մայրերի ամենատարածված անհանգստությունը հարաբերության ժամանակ երեխային վնասելն է: Պետք չէ անհանգստանալ, որովհետև երեխան արգանդում է՝ շրջապատված պտղաջրով, ինչը շատ լավ պաշտպանում է նրան: Բացի այս, կինը ներհայեցողությամբ զգում է, թե որ դիրքն է իրեն առավել հարմար, երբ է, որ փորի վրա ճնշումն ուժեղ չէ: Եթե կինն ուրախություն և բավարարվածություն է զգում սիրով զբաղվելիս, ապա փոքրիկին են փոխանցվում մոր բոլոր դրական հույզերը: Սիրո և քնքշանքի մթնոլորտում
ամենաներդաշնակ երեխաներն են մեծանում:

Ամբողջությամբ՝ sotskiy.am