Քնի ո՞ր ռեժիմն է լավացնում առաջադիմությունը
Advertisement 1000 x 90

Քնի ո՞ր ռեժիմն է լավացնում առաջադիմությունը

Հետազոտությունները ցույց են տվել, որ ուսման որակի վրա ազդում է ոչ միայն քնի տևողությունը, այլ նաև քնի որակը, հաղորդում է HighTech+-ը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների հետազոտությանը մասնակցել է 100 ուսանող: Օրվա ընթացքում մասնակիցների ակտիվությանը հետևել են Fitbit սարքի միջոցով:

Հետազոտությունը հաստատել է ուսման որակի վրա քնի արդյունավետությունը, սակայն քննությունից առաջ քնի տևողությունը պահպանած ուսանողների գնահատականներում փոփոխություններ չեն նկատվել:

Պարզվել է, որ կարևորը ոչ թե կարևոր օրվա նախաշեմի գիշերն է, այլ ուսման ընթացքում քնի որակն ու տևողությունը:

Մեկ այլ կարևոր գործոն են քնի սովորույթները: Եթե ուսանողը քնում է գիշերը ժամը 2-ին, ապա նրա առաջադիմությունը ցածր է՝ անկախ նրանից, թե քանի ժամ է նա քնել:

Հետազոտությանը մասնակցած ուսանողների մոտ, որոնց քնի տևողությունը կազմել է 6,5 ժամ, առաջադիմությունն ընկել է 50%-ով՝ ի տարբերություն նրանց, որոնք քնել են մեկ ժամ ավել:

Մյուս կողմից, եթե տարբերությունը փոխվել է գրեթե կես ժամով, ապա առաջադիմությունն ընկել է 45%-ով:

«Սրանք կարևոր եզրակացություններ են, որոնց մասին պետք է իմանան ուսանողները: Նման համահարաբերակցություն կարող է նկատվել նաև ավագ դասարանների դպրոցականների մոտ»,- ասել է գիտնական Ռոբերտ Սթիքգոլդը:

med.news.am