Միջին վիճակագրական մեծահասակի օրգանիզմին օրական անհրաժեշտ է մոտ 40 մգ վիտամին С։ Ո՞ր մթերքներից նա կարող է ստանալ այդ վիտամինը։
Շատերը կարծում են, թե վիտամին С-ի գլխավոր աղբյուրը նարինջն է։ Իրականում ամեն ինչ այդպես չէ։ Մեծ Բրիտանիայից դիետոլոգ Նիկոլա Շուբրուկը պատմում է 5 սննդամթերքի մասին, որնց մեջ ամենաշատ վիտամին С-ն կա։
- Գուավա՝ 230մգ՝ 100 գրամում
Գուավան վիտամին С-ի և շատ այլ օգտակար սննդարար նյութերի լավագույն աղբյուրներից մեկն է։ Գուավայի մեկ պտուղը պարունակում է վիտամին С-ի օրական նորմայի 140 տոկոսը, ինչպես նաև շատ բջջանք, վիտամին A, ֆոլատ և կալիում։
- Սև հաղարջ․ 200մգ՝ 100 գրամում
Սև հաղարջի 80 գրամանոց ընդամենը մեկ չափաբաժինը ապահովում է վիտամին С-ի օրական նորմայի 200 տոկոսը։ Դրանում նաև պարունակվում են վիտամին A, կալցիում և երկաթ։
- Կարմիր պղպեղ․ 126մգ՝ 100 գրամում
Կարմիր պղպեղը ժամանակակից աշխարհում ամենաօգտակար բանջարեղեններից է։ Մեծ կարմիր պղպեղի ընդամենը կեսը պարունակում է օրական նորմայից քիչ ավելի վիտամին С, իչպես նաև մեծ քանակությամբ A, B6, E, K վիտամիններ, ֆոլաթթու և բջջանք։
- Կանաչ պղպեղ․ 120 մգ՝ 100 գրամում
Մեծ կանաչ պղպեղի կեսը կապահովի վիտամին С-ի օրական նորմայի 100 տոկոսը, ինչպես նաև A, B6, K վիտամիններ և բջջանք։
- Կիվի․ 59 մգ՝ 100 գրամում
Մեկ կիվին պարունակում է վիտամին С-ի օրական նորմայի 50 տոկոսից քիչ ավելի։ Կիվին նաև վիտամին К-ի և բջջանքի լավ աղբյուր է։