Հապալասը կարող է պաշտպանել սրտի հիվանդություններից
Advertisement 1000 x 90

Հապալասը կարող է պաշտպանել սրտի հիվանդություններից

Ամենօրյա սննդաբաժնում հատապտուղների ներառումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, այս մասին վկայում են բազմաթիվ հետազոտություններ։ Ինչպես նշում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, հատապտուղներն օգտակար են և՛ բարձր ռիսկի խմբի, և՛ առողջ մարդկանց համար։ Արժե հատուկ ուշադրություն դարձնել հապալասին։

Հապալասը հարուստ է պոլիֆենոլով և բջջանյութով, այն ազդում է որպես հակաօքսիդանտ և օգնում գլյուկոզայի մետաբոլիզմի հարցում։ Հապալասը օգնում է հաղթահարել բորբոքային պրոցեսները, այդ թվում միոկարդի ժամանակ, դանդաղեցնում է խոլեստերին պարունակող բջիջների առաջացումը։ Այսպիսով, հապալասը նվազեցնում է անոթների խցանման, աթերոսկլերոզի առաջացման  ռիսկը և կարգավորում լիպիդների պարունակությունը։

Մասնագետները սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման լավ միջոց են համարում օրական մի բաժակ հապալաս օգտագործելը։ Իհարկե, դա չի նշանակում, թե կարելի է մոռանալ առողջ ապրելակերպի սկզբունքների մասին՝ ճիշտ սնվելը, ֆիզիկական ակտիվությունը և ծխելուց հրաժարվելը կարևոր են ամեն դեպքում։

med.news.am