Ահա թե ինչու այլևս երբեք աղբը չեմ գցում մանդարինի կեղևը. արդեն երրորդ տարին այսպես եմ անում
Advertisement 1000 x 90

Ահա թե ինչու այլևս երբեք աղբը չեմ գցում մանդարինի կեղևը. արդեն երրորդ տարին այսպես եմ անում

Ցանկանում ենք ձեզ հետ կիսվել մանդարինի կեղևի օգտագործման մի քանի հրաշալի եղանակներով: Բայց սկզում չմոռանաք մանդարինը լվանալ աման լվանալու հեղուկով:

Մաքրել մանդարինը: Բնականաբար, միջուկը ուտել, իսկ կեղևը դնել սեղանին կամ պատուհանագոգին: Այն մի քանի օրում կչորանա:

Երբ կեղևը լիարժեք չորանում է, այն սկսում է փշրվել: Մի մասը մանր կտորների եմ բաժանում և լցնում փոքր բանկայի մեջ՝ մանկական պյուրե պատրաստելու համար: Շատ հարմար է:

Ահա թե որ դեպքերում եմ օգտագործում կեղևը:

Թեյի մեջ: Մանդարինի կեղևով սովորական սև թեյը դառնում է անուշաբույր ըմպելիք:

Նաև երբեմն կեղևը խառնում եմ թեյի խոտի հետ: Սովորական թեյը ներծծում է կեղևի բույրը և ավելի համեղ է դառնում: Փորձեք:

Կեղևից պատրաստում եմ փոշի: Պարզապես կեղևը լցնում եմ սրճաղացի մեջ և աղում: Մանդարինի բույրով լցվում է ամբողջ տունը, և ակամա զգում ենք ամանորյա շունչը:

Այս փոշին պահում եմ կափարիչով ամուր փակվող բանկայի մեջ:

Մանդարինի կեղևի փոշին կարող եք օգտագործել որպես թխվածքների և ըմպելիքների բուրավետիչ: Ցիտրուսի հաճելի բույրն ավելի անուշ է, քան վանիլինի հոտը:

Մանդարինի կեղևն օգատգործվում է որպես մրսածության դեմ միջոց: Դրա մեջ մեծ քանակությամբ վիտամին С-է պարունակվում:

1ճ.գ. փոշուն+1 բաժակ ջուր: Եռացնել 5 րոպե և թրմել 1-2 ժամ: Խմել ուտելուց առաջ մի քանի ճ.գ.՝ նախօրոք քամելով:

Մանդրինի կեղևի փոշուց կարող եք պատրաստել հրաշալի դիմակ՝ դեմքի համար: 

1թ.գ. փոշուն ավելացնել 1թ.գ. դեղնուց և 1թ.գ. թթվասեր: Խառնել և քսել դեմքին: 10-15 րոպե պառկել և հետո լվանալ գոլ ջրով: Հիանալի թարմացնող միջոց է:

havesovinfo.ru