Վարակների և մրսածության շրջանում խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել խաղող: Med2.ru-ի հաղորդմամբ՝ խաղողի օգտագործումը թույլ է տալիս ամրացնել սիրտն ու իմունիտետը:
Խաղողը բնական շաքար է պարունակում, որը հեշտությամբ է յուրացվում և սնուցում մկանները, այդ թվում՝ սրտամկանը: Խաղողը նաև գլյուկոզա է պարունակում, որը հյուսվածքներին օգնում է յուրացնել թթվածինը:
Խաղողը բավական մեծ քանակով երկաթ է պարունակում, որը չափազանց կարևոր է մի շարք օրգանների աշխատանքի, արյունաստեղծման համար: Խաղողն օգնում է նաև ակտիվացնել օրգանիզմի մաքրումը նյութափոխանակության արգասիքներից, բարենպաստ ազդեցություն է ունենում երիկամների աշխատանքի վրա:
Խաղողը կօգնի նաև էներգիա հաղորդել օրգանիզմին: Այս մրգից պատրաստված հյութը կարող է օգտակար լինել ուժերի անկման, նյարդային ծանրաբեռնվածության, քրոնիկական հոգնածության դեպքում:
Այս միրգը նաև մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ A, C, B6 վիտամիններ, կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, սելեն: Մրսածության դեպքում առաջինը բորբոքվում է կոկորդը. խաղողի հյութը կօգնի հանգստացնել լորձաթաղանթը:
Խորհուրդ է ընտրվում խաղողն օգտագործել օրվա առաջին կեսին, քանի որ այն բավական կալորիական է:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը