Ձեզ հարկավոր է
1/3 թ.գդալ անիսոնի սերմեր, 1/3 թ.գդալ քեմոնի սերմեր, 1/3 թ.գդալ գինձի սերմեր և 1 բաժակ ջուր:
Պատրաստման եղանակը
Տարայի մեջ ջուրը հասցրեք եռման աստիճանի:
Համեմունքները լցրեք ջրի մեջ: Կափարիչով փակեք:
Կրակի վրայից վերցրեք և թրմեք 10-15 րոպե:
Խմեք փոքր կումերով և աշխատեք լիցքաթափվել և զգալ, թե ինչպես է հանգստանում մարմինը:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը