Փորկապությունն աղեստամոքսային տրակտի հետ կապված ամենատարածված խնդիրներից է: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն ոչ միայն անհարմարություն է պատճառում, այլև կարող է վտանգավոր լինել, քանի որ նյութափոխանակության արգասիքները մնում են օրգանիզմում, ներծծվում աղիների պատերից:
Փորկապության պատճառ կարող են դառնալ բազմաթիվ գործոններ՝ քիչ քանակով ջրի, մանրաթելերի օգտագործում, սթրեսներ, անառողջ կենսակերպ, մի շարք հիվանդություններ: Հետևեք առողջ սննդակարգի կանոններին, եթե խնդիրը պարբերաբար կրկնվում է, դիմեք համապատասխան մասնագետի՝ խորհրդատվություն ստանալու նպատակով:
Կայքը ներկայացրել է բնական միջոց, որը կօգնի արագացնել նյութափոխանակությունը:
Բաղադրիչներ
- սպանախի տերևներ
- 2 բաժակ կաթ:
Մի բաժակ սառը կաթին մի փոքր կիտրոնի հյութ ավելացրեք, մի քանի րոպե խառնեք:
Ինչպես պատրաստել և օգտագործել
Լավ լվացեք սպանախը տաք ջրով և քացախով: Բանջարեղենի տերևները կաթի հետ հարեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված:
Խմեք օրվա ընթացքում 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան:
Մի քանի օր անց կնկատեք արդյունքը:
Եթե փորկապությունը վերածվել է քրոնիկական խնդրի, հարկավոր է դիմել բժշկական օգնության:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը